Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Ստաֆան դե Միստուրան հայտարարել է, որ միջսիրիական բանակցությունների սկիզբը` հունվարի 25-ը, անհրաժեշտ է կապել «սիրիացի ժողովրդի համար կոնկրետ գործողությունների հետ», հաղորդում է Reuters-ը:
Մասնավորապես` խոսքը հրադադարի և մարդասիրական շարասյուների մասին է:
«Ես վստահ եմ, որ մենք կկարողանանք սկսել բանակցությունները, հնարավոր է ոչ հունվարի 25-ին, բայց մենք պետք է ամեն դեպքում խրախուսենք ճնշումը (բանակցությունների մասնակիցների վրա)»,- ասել է նա:
Դե Միստուրան նաև հույս է հայտնել, որ չնայած հակասություններին` Իրանն ու Սաուդյան Արաբիան «գիտակցում են, որ Սիրիայի համար քաղաքական կարգավորման ժամանակն է եկել, որը և կդառնա փոխզիջումային լուծում»:







































