Spletnik.ru-ի փոխանցմամբ՝ իտալացի 81-ամյա դերասանուհի Սոֆի Լորենը նկարահանվել է Dolce & Gabbana նորաձևության հայտնի տան նոր կարճամետրաժ ֆիլմում։ Ֆիլմի ստեղծման վրա աշխատել են նաև հանրահայտ ռեժիսոր Ջուզեպե Տարնատորեն՝ Malèna և La migliore offerta ֆիլմերի հեղինակը, և կոմպոզիտոր Էննիո Մորիկոնեն։
Ֆիլմի սյուժեի համաձայն՝ մայրը (Սոֆի Լորեն) ու նրա հինգ զավակները զբաղվում են իրենց տան վերականգնմամբ՝ նրան նոր շունչ հաղորդելու համար։













































