Յուտայի համալսարանի հետազոտող Նիկոլաս Վոլֆինգերը հայտարարել է, որ 28-32 տարեկանն առավել հաջող տարիք է ամուսնության համար և բաժանության ամենացածր հավանականությունն ունի: Այս մասին հայտնում է The Independent-ը:
Վոլֆինգերի այս հայտարարությունը սկեպտիկ արձագանք է գտել նրա շատ գործընկերների և ընթերցողների շրջանում, որոնք, հավանաբար, չեն վստահում «իդեալական տարիքի» տեսությանը:
Պարբերականը մեջբերում է ամուսնական թերապիայի հարցերով ևս մեկ մասնագետի՝ Էնդրյու Մարշալի խոսքը: Փորձագետը համոզված է, որ ներկայումս շատ մարդիկ չափազանց շատ են ջանում շրջապատին ցույց տալ, որ «իդեալական հարաբերություններ» ունեն:
«Ցանկալին ներկայացվում է որպես իրական՝ եթե մենք դա անենք ճիշտ օր և ճշգրիտ ճիշտ ձևով, կգնանք ճիշտ ուղղությամբ և կստանանք ճիշտ ամուսնություն: Մենք վախենում ենք սխալներ գործել»,- նշում է Մարշալը:
Նա նաև նշում է, որ իդեալի որոնումներում մարդիկ աշխատում են ամենուր դրա պատրանքը ստեղծել՝ սկսած զգեստից, վերջացրած՝ գտնվելու վայրով: Իսկ դա, ըստ նրա, ճիշտ ճանապարհ չէ:










































