Հունվարի 18-ին ՀՀ պատվիրակությունը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ, մասնակցեց Բրյուսելում տեղի ունեցած Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորհրդի 16-րդ նիստին։
Էդվարդ Նալբանդյանը կարևորել է անցած տարեվերջին վերսկսված Հայաստան-Եվրամիություն բանակցությունները։ Նալբանդյանը նաև հույս է հայտնել, որ նոր համաձայնագիրը կարտացոլի մեր երկկողմ հարաբերությունների ծավալն ու խորությունը, և փոխշահավետ համագործակցության համար կսահմանի նոր ուղենիշներ։
Մասնագետները, սակայն, վստահ չեն, որ այս նոր փաստաթուղթը չի արժանանա Ասոցացման համաձայնագրի ճակատագրին։
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանի խոսքերով՝ Հայաստանի հետ կագնելու մտավախությունը միանշանակ կա։
Խոսքն, ըստ Սաֆարյանի վերաբերվում է Եվրամիության մի շարք խոշորագույն գործիքներից Հայաստանի օգտվելու հնարավորություններին, որոնք կյանքի են կոչվում։
Եվրոպայի Հայ դատի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը մեզ հետ հեռախոսազրույցում ողջունեց Հայաստան-Եվրամիություն վերսկսված բանակցությունների հանգամանքը՝ միևնույն ժամանակ չբացառելով նախորդի օրինակով փաստաթղթի չստորագրելու հավանականությունը։










































