Բրիտանիայի մուսուլմանները Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին, որը հայտարարել է ծայրահեղականության դեպքերի կանխման համար մուսուլման կանանց շրջանում անգլերեն լեզվի տիրապետման անհրաժեշտության մասին, մեղադրել են իրենց միության «դեմոնացման և մարգինալացման» համար: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Երեկ Քեմերոնը հայտարարել է, որ Միացյալ Թագավորությունում ապրող մուսուլման կանայք կարող են արտաքսվել, եթե երկրում մնալու 2,5 տարի ժամկետի ավարտին չտիրապետեն անգլերենին: Այդ գիտելիքները կստուգվեն հատուկ քննության միջոցով:
Քեմերոնի խոսքով՝ կառավարությունը ստիպված է այդքան կոշտ միջոցների գնալ բնակչության արմատականացումը կանխելու համար, քանի որ հենց կեցության երկրի լեզվով «ադեկվատ խոսելու» անկարողությունն է մարդկանց դարձնում «ավելի ընկալունակ» ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման նման ծայրահեղական խմբերի պրոպագանդայի նկատմամբ: Այդ նախաձեռնության իրագործման համար կառավարությունը մտադիր է 20 մլն ֆունտ հատկացնել:
«Այդ կառավարության կողմից հայտարարությունները մուսուլմանների վերաբերյալ շարունակում են մուսուլմանական համայնքի դեմոնացիան և մարգինալացումը և անարդյունավետ են»,- ասվում է ԶԼՄ-ների ներկայացրած՝ Մեծ Բրիտանիայի Մուսուլման կանանց խորհրդի հայտարարության մեջ:
Միաժամանակ, կազմակերպությունում «ողջունում են մուսուլման կանանց աջակցությանն ուղղված լրացուցիչ ֆինանսավորումը»: Բայց Խորհրդում «համաձայն չեն պնդմանը, որ կապ կա անգլերենի չիմացության և ծայրահեղականության միջև»:







































