Փարիզի կենտրոնում՝ պատմական Վանդոմի հրապարակում, հրդեհ Է բռնկել Ritz հյուրանոցի շենքում, տեղեկացնում է BMF TV հեռուստաալիքը:
Ինչպես հաղորդվում է, բռնկումը տեղի է ունեցել վաղ առավոտյան՝ տեղական ժամանակով ժամը մոտ 07:00-ին (Երևանի ժամանակով ժամը 10:00-ին): Կրակը մոլեգնում Է հիմնանորոգվող հյուրանոցի վերջին հարկում: Պատահարի վայր են ուղարկվել հրշեջ-փրկարարական ծառայության մեծաթիվ խմբեր:
Փարիզի ոստիկանությունը դեռևս տվյալներ չունի զոհերի կամ տուժածների վերաբերյալ:
Վանդոմի հրապարակում Ritz հյուրանոցը բացվել Է 1898 թվականին, այն ամենաշքեղներից մեկն Է համարվում աշխարհում: Հյուրանոցը պատկանում Է եգիպտացի հայտնի ձեռնարկատեր Մոհամեդ ալ Ֆայեդին։










































