Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը նշել է, որ ակումբում մեծ հարգանքով են վերաբերում թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին:
«Զիդանի կարծիքը շատ կարևոր է մեզ համար: Նա ֆուտբոլի պատմության մեծագույն խաղացողներից մեկն է: Զիդանը հարուստ փորձ ունի և նրա խոսքը վստահ է հնչում: Զիդանը միշտ կարճ է ձևակերպում իր միտքը, կենտրոնանում ամենակարևորի վրա և ավելորդ խոսքեր չի օգտագործում:
Բենիտեսի օրոք մենք լավ արդյունքներ չէինք գրանցում: Նրա հեռացումն անխուսափելի էր: Կարծում եմ՝ «Ռեալ»-ը ֆիզիկապես պատրաստ չէր մրցաշրջանին»,- Football Espana-ն մեջբերում է Մոդրիչի խոսքերը:






































