ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը հայտարարել է, որ մտադիր է պաշտպանել քրիստոնյաներին, որոնց հետապնդում են հավատքի համար: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
«Մենք կպաշտպանենք քրիստոնեությունը: Եթե դուք նայեք այն ամենին, ինչ տեղի է ունենում ամբողջ աշխարհում, նայեք Սիրիային, ապա այնտեղ, եթե քրիստոնյա եք, գլխատում են»,- հայտարարել է Թրամփը՝ ելույթ ունենալով Վիրջինիա նահանգի Ազատության համալսարանում:
«Նայեք տարբեր վայրերին՝ քրիստոնեությունը պաշարման մեջ է»,- հավելել է 69-ամյա միլիարդատերը:









































