ՏՏ հսկա Google կորպորացիան խոստովանել է, որ հավելյալ իրականության Google Glass ակնոցները վտանգավոր են օգտագործողի առողջության համար՝ կարող են հանգեցնել գլխացավի և տեսողության անկման: Հնարավոր հետևանքների առնչությամբ ակնոցի կիրառումը մինչև 13 տարեկան երեխաներին արգելված է: Բացի այդ, ակնոցները կարող են վտանգավոր լինել ղեկին գտնվելիս, ֆիզիկական գործունեության և հանրային միջոցառումների ժամանակ: Այս մասին հայտնում է Cnews-ը՝ հղում անելով Google-ի տեխնիկական աջակցման կայքին:
Ընկերությունը պատրաստ է հետ վերցնել ակնոցներն ու վերադարձնել գումարը, եթե գնորդը ինչ-ինչ պատճառով չկարողանա այն օգտագործել: Վերադարձը վերաբերում է սահմանափակ ժամկետի:
Ակնոցներով արգելվում է նաև լողալ, քանի որ դրանք անջրանցիկ չեն: Ինչպես հայտնի է դարձել, ընկերությունը կսկսի ակնոցի տեսքով ինովացիոն համակարգչի վաճառքը մինչև այս տարեվերջ:










































