Friday, 03 07 2026
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա

Ինչպես Էդուարդ Շարմազանովը հաղթեց Հովիկ Աբրահամյանին

Երևանի ավագանու ընտրություններում Հանրապետական կուսակցության հաղթանակը վերջնականապես իրավիճակ է փոխում: Խոսքն առայժմ ներկուսակցական իրավիճակի փոփոխության մասին է: Բանն այն է, որ այս անգամ ՀՀԿ-ի կամ քաղաքապետ Տարոն Մարգարյանի շտաբի ղեկավար նշանակվեց ոչ թե ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, այլ նրա տեղակալ Էդուարդ Շարմազանովը:

Ճիշտ է, մամուլն այս հանգամանքը որակեց որպես սերնդափոխություն, բայց դա այդպես չէ: Շտաբի «փորձառու» պետին «թոշակի» ուղարկելը վկայում է ոչ թե սերնդափոխության, այլ այդ կուսակցության ներսում առկա բևեռների փոփոխության: Իսկ այդ փոփոխությամբ կարծես թե սահմանափակվում է Հ. Աբրահամյանի իրավասությունների ու լիազորությունների շրջանակը:

Այս ընտրությունները մեծ հարված էին ԱԺ նախագահի համար այն առումով, որ նախ՝ Տ. Մարգարյանը չցանկացավ նրան նշանակել որպես իր շտաբի պետ: Ճիշտ է, Հ. Աբրահամյանը ամեն կերպ փորձեց մասնակցել կամ միջամտել այդ աշխատանքներին, բայց դա նրան թույլ չտրվեց: Մամուլի հրապարակումների համաձայն՝ նա նաև փորձ է արել խոչընդոտել Է. Շարմազանովի նշանակմանը՝ ասելով, թե վերջինս ծնունդով երևանցի չէ ու մաքուր հայ չէ, և որ դա կարող է բացասաբար ազդել ընտրությունների վրա: Իսկ երբ հասկացավ, որ չի կարող ազդել այդ նշանակման վրա, փորձեց պարզապես միջամտել կամ շտաբի գործունեությունը հաշվետու դարձնել իրեն: Բայց դա էլ կարծես թե նրան չի հաջողվել, որովհետև այդ շտաբի երիտհանրապետական պատասխանատուներ Է. Շարմազանովը, Արմեն Աշոտյանն ու Տ. Մարգարյանը չեն ցանկացել ենթարկվել նրան: Դրանից հետո վաստակավոր շտաբի պետին այլ բան չէր մնում, քան գնալ շտաբ՝ ՀՀԿ կենտրոնական գրասենյակ, նստել իր սենյակում ու տպավորություն ստեղծել, թե ինքը վերահսկում է ընտրական գործընթացները, և մեկ-մեկ էլ հայտարարել, որ ոչ միայն շտաբը, այլև իրենք ամբողջ թիմով են աշխատում ընտրությունների համար, որ ինքն էլ է օգնում, ու որ ամենակարևորն է՝ «շտաբի պետը նախկին չի լինում», ինչպես կատակել էր վերջերս:

Ամեն դեպքում այս ընտրություններն ու դրանց արդյունքները մեծ հարված էին Հ. Աբրահամյանի համար: Երևանում ՀՀԿ-ին հաջողվեց ստանալ մոտ 235 հազար ձայն: Ճիշտ է, ինչպես նախորդ բոլոր ընտրություններին, ՀՀԿ-ն այս անգամ էլ օգտագործեց վարչական լծակները, փող բաժանեց, քվեարկություն կազմակերպեց Երևանից բացակայող քաղաքացիների փոխարեն, բայց կարողացավ հաղթել, Տ. Մարգարյանին դարձնել քաղաքապետ և Երևանի ավագանու կազմում ունենալ մեծամասնություն: Հիշեցնենք, որ եթե այս նույն մեթոդներով ՀՀԿ-ն 2012թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում Երևանում ստացել էր մոտ 172.000 ձայն, նախագահական ընտրություններին Սերժ Սարգսյանը՝ մոտ 208 հազար ձայն, ապա Տ. Մարգարյանը կարողացավ ստանալ շատ ավելին՝ 235 հազար ձայն: Նախորդ երկու դեպքերում ՀՀԿ-ի ու Ս. Սարգսյանի շտաբի պետը Հ. Աբրահամյանն էր: Այստեղ, իհարկե, դեր ունեցավ նաև Տ. Մարգարյանի գործոնը, ում ի տարբերություն Ս. Սարգսյանի՝ փոքր-ինչ դրական են ընդունում:

Այս արդյունքին առանց Հ. Աբրահամյանի հասնելը մեծ հարված էր նրա համար: Հիմա նա չունի որևէ դիվիդենտ, որ կարողանա օգտագործել՝ ամրացնելու կամ գոնե պահպանելու համար իր դիրքերը: Եվ փաստ է, որ նա իր դիրքերը զիջում է կուսակցության ոչ միայն երիտասարդներին, այլև Հանրապետականից օտարանում է «Բարգավաճ Հայաստան»-ի կամ այդ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ իր ստվերային քաղաքականության պատճառով:

Այս ընտրությունները ապացուցեցին, որ նրան ՀՀԿ-ում այլևս յուրային չեն համարում: Իսկ թե ՀՀԿ-ի ներսում դիրքային այս փոփոխությունն ինչ ազդեցություն կունենա պետական կառավարման համակարգի վրա՝ առայժմ դժվար է ասել: Դա հավանաբար պարզ կդառնա աշնանը, երբ հանրապետականները հանգստանան ու կազդուրվեն մոտ մեկ տարի ձգվող ընտրական ծանր, ահռելի ծախսատար ընտրական գործընթացներից: Դա նաև պայմանավորված կլինի այն հանգամանքով, թե Ս. Սարգսյանն ինչ հարաբերություններ կամ գործունեություն կծավալի ԲՀԿ-ի ու Գ. Ծառուկյանի հետ. չէ՞ որ Հ. Աբրահամյանի միակ առավելությունն ու հենարանն այժմ իր խնամին է:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում