Tuesday, 30 06 2026
20:30
Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին

Լավատես չեմ, որ Հայաստանն Իրանի պատժամիջոցների չեղարկումից 100% շահելու է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հասարակության հետազոտությունների հայկական կենտրոն» հիմնադրամի տնօրեն, իրանագետ Սևակ Սարուխանյանը:

– Հունվարի 17-ին ազդարարվեց ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը և ձեռք բերված համաձայնագիրը պատմական որակվեց: Ինչպե՞ս եք գնահատում այս համաձայնագիրը:

– Կիսում եմ այն կարծիքը, որ սա պատմական իրադարձություն էր: Առաջինը՝ խաչ դրվեց ոչ միայն միջուկային ծրագրի շուրջ ակտիվ գործընթացի վրա, որը կարող էր բերել ռազմական միջամտության, այլ նաև բանակցությունները իրանա-ամերիկյան երկխոսության համար հիմք դրեցին, որը 2-3 կամ 10 տարի առաջ համարվում էր անհնար: Այսօր մենք տեսնում ենք, որ Իրանի արտգործնախարարը և ԱՄՆ-ի պետքարտուղարը գրեթե անընդհատ ուղիղ հեռախոսակապի մեջ են տարբեր հարցերով: Սա իրոք պատմական իրադարձություն է, նաև խորհրդանշական է՝ որպես դիվանագիտական հաջողություն, որովհետև աշխարհում դժվար թե գտնվի այդպիսի օրինակ, երբ մի երկիր, որը 2 տարի առաջ համարվում էր չարիքի առանցքի մաս, 2 տարի հետո դառնա միջազգային հանրության լիարժեք անդամ՝ առանց որևէ ներքին փոփոխության. տեղի չունեցավ ռեժիմի փոփոխություն՝ ո՛չ տարածաշրջանային, ո՛չ միջազգային քաղաքականության: Ես սա համարում եմ Իրանի դիվանագիտական խոշոր հաղթանակը և ունակությունների բացահայտում, որը նախանձելի է: Թեև Իրանում ռեժիմը ժողովրդավարական չէ, սակայն այս օրինակը ցույց է տալիս ռեժիմի ներսում ժողովրդավարության առկայության առավելությունները, երբ իշխանության ներսում կան տարբեր կենտրոններ և կենտրոնների փոփոխությունից իշխանության կարող է գալ մի այնպիսի անձնավորություն, որը կարող է շատ հեշտ լեզու գտնել Արևմուտքի հետ:

– Դա ժողովրդավարություն է՝ ոչ եվրոպական պատկերացումներով, բայց դա ժողովրդավարություն է այնուամենայնիվ, որովհետև իշխանությունը ընդհանուր կոնսենսուսով և համաձայնությամբ է ձևավորվում: Եվ որևէ մեկը կասկածի տակ չի առնում Իրանի այսօրվա իշխանության լեգիտիմությունը:

– Այո՛, սա իրականում մեծ առավելություն է, որ Իրանն ունի, որը և՛ երկրի ներսում պրակտիկ կյանքում, և՛ արտաքին հարաբերությունների դեպքում տարբեր խնդիրներ է լուծում: Առաջինը կոնսոլիդացնում է հասարակության տարբեր շերտերին տարբեր ուղղությունների շուրջ, որոնք ամբողջությամբ կազմում են ռեժիմի բաղկացուցիչ մաս, այսինքն՝ անգամ այն բողոքի ալիքը, որը լինում է Իրանում, ուղղված է ռեժիմի ներսում այս կամ այն ուժին պաշտպանելուն, այլ ոչ թե հակաիշխանական, հակապետական ուժերի պաշտպանություն է, ինչը երկիրը դարձնում է բավականին կայուն:

– Սա, թերևս, Օբամայի վարչակարգի ամենանշանակալից քայլն է և ԱՄՆ գործող իշխանության ամենամեծ ձեռքբերումը: Ի՞նչը կարող էր ստիպել աշխարհին՝ գնալու քաղաքականության այսպիսի ռադիկալ փոփոխության, որովհետև ԱՄՆ-ը և ԵՄ-ն կարծես թե այստեղ որևէ կասկած չունեին և միակամ ու համաժամանակյա վարում էին Իրանի նկատմամբ քաղաքականության փոփոխության քայլեր, որոնք սկիզբ դրվեցին ամիսներ առաջ:

– Ես ամերիկյան կամ արևմտյան քաղաքականության բացատրությունը կփնտրեի մի քանի շերտերում, առաջինը, իհարկե, Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացներն են և «Իսլամական պետության» ստեղծումը, ինչը ցույց տվեց, որ «Իսլամական պետության» դեմ միակ ռեալ պայքարող տարածաշրջանային պետությունը Իրանի Իսլամական Հանրապետությունն է:

– Ո՛չ դաշնակից Թուրքիան, ո՛չ դաշնակից Սաուդյան Արաբիան, որը նաև սնողն է:

– Հենց թշնամի համարվող Իրանը: Եվ այստեղ ամերիկյան դիրքորոշումը, ամերիկյան մոտեցումը բարի կամքի դրսևորում չէր, Միացյալ Նահանգները տեսավ, որ Իրանը, այսպես թե այնպես, գնում է Իրաքում գործընթացների վերահսկման հաստատման ուղղությամբ, ինչը հնարավոր չէր կասեցնել: Եվ այս գործընթացի անքակտելի մաս պետք է լինի իրանա-ամերիկյան երկխոսությունը, որը թույլ կտա ԱՄՆ-ին մնալ մերձավորարևելյան տերություն, քանի որ այն գործընթացները, որոնք ընթանում էին, կարող էին ԱՄՆ-ին դուրս մղել: Երկրորդ՝ ես շատ կարևոր եմ համարում սուբյեկտիվ գործոնը: Բարաք Օբաման ԱՄՆ վերջին 30-40 տարվա նախագահների մեջ Իսրայելից ամենաանկախ նախագահն է: ԱՄՆ-ի նախագահը ռացիոնալ մոտեցում ցուցաբերեց իրանական խնդրին, իսկ այդ ռացիոնալությունը բերեց նոր քաղաքականության, որը հարուցեց ամերիկա-իսրայելական խնդիրներ:

Եվրոպայի դեպքում շատ կարևոր է տնտեսական շահը: Պետք է հաշվի առնել, որ իրանական գործընթացը որոշակիորեն համընկավ Ռուսաստանի հետ կապված խնդիրների հետ: Կարելի է ասել, որ այստեղ իրանցիները շատ լավ խաղացին՝ Եվրոպային բավականին լավ դիվանագիտական մակարդակով համոզելով, որ «եթե մենք միջուկային դոսյեն փակենք, ապա եվրոպական շուկան մեր գազի համար չունի այլընտրանք՝ մենք ամբողջովին պատրաստ ենք դա անել, ավելին՝ պատրաստ ենք ձեր ընկերություններին բերել Իրան, որպեսզի նրանք ներդրումներ կատարեն»: Առաջին կտրվածքով Իրանի խոստումն ուժի մեջ է, երկրորդ կտրվածքով՝ մենք տեսնում ենք, որ մեկ տարի ընթացող նոր նավթային պայմանագրերի մշակման քաղաքականությունը Իրանում գրեթե կասեցված է: Այսինքն՝ թույլ տալ եվրոպացիներին գալ Իրան, այդ գործընթացը Իրանում սահուն չի ընթանում, այստեղ խորամանկություն, ավելի ճիշտ՝ դասական արևելյան դիվանագիտություն է, որը եվրոպացիներին նաև այս ուղղությամբ տարավ:

– Միևնույն ժամանակ շատ տպավորիչ էր Ռուհանիի ելույթը խորհրդարանում, որտեղ հստակ ընդգծվեց, որ Իրանը չի պատրաստվում նավթային ասեղի վրա կառուցել իր տնտեսությունը, և տեխնոլոգիաները, գիտելիքները, գիտությունը լինելու են իրանական տնտեսության հիմնական շարժիչ ուժը, ինչը իսկապես ոգևորիչ է:

– Մեկուկես տարի առաջ Իրանի հոգևոր առաջնորդը հռչակեց նոր տնտեսական քաղաքականությունը, դա ընդամենը հռչակագիր էր, որովհետև նա տնտեսագետ չէ, ոչ էլ կիրառական քաղաքականություն կամ տնտեսական քաղաքականություն իրականացնող: Նոր տնտեսական քաղաքականությունը, որը կոչվում է դիմադրության քաղաքականություն, հիմնված է նրա վրա, որ Իրանը անկախ միջուկային հարցի լուծումից, միշտ շրջապատված է լինելու երկրներով, որոնք ցանկանալու են Իրանին թուլացնել: Կլինի նոր ամերիկյան վարչակարգ, թե չի լինի, կան հարևան երկրներ կամ տարբեր խաղացողներ, որոնք Իրանին ճնշելու են պատժամիջոցներով՝ տարբեր խնդիրների հետ կապված, և նա հռչակեց, որ տնտեսությունը պետք է լինի այնպիսին, որ դիմադրի ցանկացած պատժամիջոցների: Իրանում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել, ինչի արդյունքում Իրանի գործարանները ավելի լայն հնարավորություններ են ստացել ներդրումներ կատարելու տեխնոլոգիական նոր ոլորտների մեջ: Դա տեխնոլոգիական արտադրանքի տեղայնացումն է Իրանում: Եթե նախկինում նրանք ցանկանում էին արևմտյան ընկերություններին տեղայնացնել, չէր ստացվում, ընտրություն կատարեցին չինացիների օգտին:

Հատկանշական է, որ մեկ ամիս առաջ հոգևոր առաջնորդն ասաց, որ եթե անգամ նավթի գները 120 դոլար դառնան, անկախ նրանից պատժամիջոցները կվերացվեն, թե ոչ, այս քաղաքականությունը պետք է լինի հիմնական ուղղություն: Իրանի ամենակարևոր խնդիրներից է ժամանակակից տնտեսագիտական գիտելիքի բացակայությունը, որի ուղղությամբ այժմ արդեն շատ ներդրումներ են կատարվում: Մի շատ կարևոր փաստ պետք է նշեմ. Իրանի միակ ոլորտը, որտեղ ազգային արժույթի արժեզրկումից հետո տեղի ունեցավ 100 տոկոսանոց աշխատավարձերի վերահաշվարկ՝ պահպանելով հին աշխատավարձերի ծավալը արտարժույթով՝ ամերիկյան դոլարով, դա համալսարանական պրոֆեսուրան էր և երիտասարդ գիտաշխատողները, որոնց աշխատանքների ուղղությունը կիրառական է: Սա շատ կարևոր է և խորհրդանշական, ինչը բացակայում հետխորհրդային երկրներում:

– Իրանն ի՞նչ դեր ունի մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում: Մենք չափազանց մեծ կարևորություն ենք տալիս առավելապես անվտանգության տեսանկյունից, որպես բարեկամ երկիր Իրանի ներգրավումը և ակտիվությունը տարածաշրջանում կարող է բարձրացնել և ամրացնել Հայաստանի անվտանգությունը: Դուք համաի՞տ եք այս տեսակետին:

– Ես չեմ կիսում այն լավատեսական մոտեցումները, որ Հայաստանն այս ամեն ինչից 100 տոկոսով շահելու է, քանի որ Իրանի քաղաքականությունը Հարավային Կովկասում վերջին 1.5 տարվա ընթացքում հատուկ ակտիվություն է ցուցաբերել ադրբեջանական ուղղությամբ: Հասան Ռուհանին, չնայած նախագահական ընտրությունների ժամանակ հարցազրույցներից մեկում ասաց, որ Ադրբեջանը Իրանի ազգային անվտանգության սպառնալիք է, նախագահ ընտրվելուց հետո մեծ քայլեր է կատարել Ադրբեջանի հետ մերձեցման համար: Իրանի նախագահը պաշտոնական այց կատարեց Ադրբեջան, Ադրբեջանի նախագահը պաշտոնական այցով եկավ Իրան, 1,5 տարվա ընթացքում բավականին խոշոր փաթեթ ստորագրվեց, որը ներառում է 4 հիդրոէլեկտրակայանների կառուցում, Կասպից ծովում համատեղ աշխատանքների իրականացում: Նախօրեին պաշտոնապես հայտարարվեց, որ ադրբեջանական ընկերությունները կմասնակցեն Պարսից ծոցում իրանական նավթային նավահանգիստների վերակառուցման աշխատանքներին: Այստեղ կա որոշակի գործընթաց, որը պետք է անհանգստացնի Հայաստանին, քանի որ հայ-իրանական հարաբերությունները վերջին երկու տարիների ընթացքում պրոգրեսի որևէ նշույլ ցույց չեն տվել: Հիմա կախված է տարբեր հանգամանքներից, թե այս համաձայնագրից հետո ինչպես կընթանան: Իրան-Հայաստան համագործակցությունը պետք է լինի երկկողմ:

– Որքանո՞վ պետք է Երևանը նախաձեռնողական լինի, քայլեր մշակի և առաջարկի իրանցի գործընկերներին: Իրանական կողմից եղել են Երևանին ուղղված ուղերձներ, որոնք անպատասխան են մնացել, հատկապես գազի առաքման համար որպես տարանցիկ երկիր տեսնելու նրանց ցանկության վերաբերյալ: Եվ գուցե անպատասխան թողնելն է պատճառ հանդիսացել, որ նրանք Հարավային Կովկասում այլ ուղղությամբ են հայացք գցել: Իսկ Հայաստանը, թերևս, ավելի կաշկանդված է եղել Ռուսաստանին չնեղացնելու և նրանց շահերը անընդհատ առավել կարևորելու պատճառով: Չե՞ք կարծում, որ տարածաշրջանում Իրանի ներգրավմամբ Ռուսաստանը կարող է զիջել իր շահերը: Մանավանդ՝ այդ շահերը տեղի են տալու ի հաշիվ Հայաստանի, որովհետև Հայաստանն է, որ գրկաբաց ընդունելու է Իրանի մուտքը տարածաշրջան:

– Հարցը դիտարկենք երկու տեսակետից: Իրանի հետ գլոբալ ծրագրերը պատմական հեռանկարի հարց են, իսկ լոկալ ծրագրերում մենք ունենք մի քանի կարևոր ուղղություն, որոնց իրագործումը կարող է լուրջ ավանդ ունենալ Հայաստանի տնտեսության և անվտանգության զարգացման գործում: Նախ՝ հայկական կողմը պետք է արագացնի Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարությունը: Սա շատ կարևոր է այն առումով, որ մեզ մոտ շատ են խոսում երկաթգծի մասին, բայց երկաթուղային փոխադրումները, վերջին 30 տարվա ընթացքում կատարված հաշվարկները ցույց են տալիս, որ դառնում են տնտեսապես ավելի թանկ, փոխարենը ավելի էժանանում են ավտոմայրուղով փոխադրումները: Քանի որ ինչ-որ տեղ Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին կարող է նաև Չինաստանի կողմից հռչակված Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու մաս կազմել, ապա մենք պետք է իմանանք, որ այս ճանապարհի վերջնահանգույցը պետք է լինի իրանական Բենդեր Աբաս նավահանգիստը: Վերջին տվյալները ցույց են տալիս, որ վերջին 10 տարում նավային փոխադրումները Չինաստանից առնվազն 5 անգամ կրճատվել են: Այսինքն՝ սա մի ուղղություն է, որը տնտեսապես դառնալու է շահավետ: Հայաստանում շատ են խոսում Հայաստան-Իրան երկաթգծի անհրաժեշտության մասին, ինչի տնտեսական հիմնավորումները ես չեմ տեսնում: Բայց խոսում են նաև, որ պետք է անհանգստացնի Իրան-Ադրբեջան երկաթուղու կառուցումը: Իմ կարծիքով՝ մենք այս երկու նախագծերից պետք է կտրվենք, պետք է մեզ համար որպես հեռանկարային համարենք ավտոմայրուղու ծրագիրը:

– Ինչն այսօր սկսվել է և պետք է ուղղակի ակտիվացնել:

– Այո՛, պետք է ակտիվացնել և ավարտին հասցնել, որովհետև առևտրի ոլորտը շատ արագ է վերականգնվելու՝ ի տարբերություն բանկային ոլորտի, նավթային շուկա վերադարձի, որի համար իրականում տարիներ են պետք: Ինչպես նաև կարևոր է Մեղրիի ՀԷԿ-ի կառուցումը, որը մեզ համար առավել արդիական խնդիր է: Եվ երրորդը Իրան-Հայաստան-Վրաստան համատեղ հնարավոր նախագծերի իրականացումն է:

Մենք ունենք Ադրբեջանի խնդիր. թեև Իրանի հետ քաղաքական բանակցությունները, նաև տնտեսական խոշոր նախագծերի շուրջ ակտիվ են ընթանում, բայց Ադրբեջանը փակ տնտեսական համակարգ է: Ադրբեջանը չի կարող դառնալ կամուրջ Իրանի և Վրաստանի համար: Ես չեմ հավատում, որ Հայաստանը կդառնա կամուրջ դեպի ԵՄ, որովհետև նրանք այնքան կամուրջներ ունեն դեպի ԵՄ՝ սկսած իրանական հսկայական սփյուռքից, որ կա Եվրամիության տարածքում, ավարտած այն բոլոր եվրոպական կրթության գործիչներով, որոնք այսօր Իրանի քաղաքականության մեջ են, իրենք Եվրոպան ավելի լավ են հասկանում, քան մենք: Բայց Վրաստանի հետ Սև ծովի և Պարսից ծոցի տնտեսական հանգույցների, տրանսպորտային, ընդհանուր շուկաների նախագծերի իրականացման համար, ես համոզված եմ, որ մենք հնարավորություններ ունենք, թեկուզ հնարավորությունները լինեն փոքր կամ միջին բիզնեսի պրոյեկտներ:

– Մնում է Ռուսաստանին համոզել, որ հայ-իրանական համագործակցությունը, որի մեջ կարող է ներգրավվել նաև Վրաստանը, երբեք ու երբեք իրենց դեմ չէ, և նրանք միայն կարող են մասնակցել և օգտվել այն հնարավորություններից, որ ընձեռում է այդ համագործակցությունը:

– Ես կիսում եմ ձեր կարծիքը և համոզված եմ, որ դա կարող է առնչվել տարբեր ոլորտներին: Հայաստանը որոշակի դերակատարություն պետք է ունենա նաև ԵՏՄ-ի հետ Իրանի ընթացող բանակցություններում, որ պետք է սկսվեն ազատ առևտրի գոտի ստեղծելու կտրվածքով: Փոքր ու միջին նախագծերը (գլոբալ առումով միջինը նկատի ունեմ մի քանի տասնյակ միլիոն արժողությամբ կամ մի քանի 100 միլիոն արժողությամբ նախագծերը) կարող են Հայաստանի տնտեսության զարգացման համար ավելի մեծ դեր խաղալ, քան մեգա նախագծերը, որոնց մասին խոսվում է՝ Հայաստան-Իրան երկաթուղու կառուցում, Հայաստանի տարածքով գազատար դեպի ԵՄ, որը շատ կասկածելի է:

– Որքանո՞վ է Հայաստանն ուսումնասիրել, թե մենք ինչքանով կարող ենք օգտակար լինել իրանական այդքան հսկա շուկային: Արդյո՞ք ուսումնասիրել ենք իրանական պոտենցիալը դեպի Հայաստան արտահանման իմաստով: Մենք հիմա նաև լրջագույն խնդիր ունենք՝ հայկական ապրանքատեսակների դեպի Ռուսաստան արտահանման հետ կապված: Հայաստանի կառավարությունը որքանո՞վ է այսօր ստեղծված հնարավորություններին համարժեք գործում:

– Ես դժվարանում եմ ասել, թե որքանով է համարժեք գործում, որովհետև տեղեկություն իրականում չունեմ: Սակայն մենք պետք է մի բան միշտ հիշենք, որ Իրանն այնքան մեծ է, և նաև Իրանից եկող ռիսկերը այնքան մեծ են, որ Հայաստանն իր ողջ համակարգով՝ պետական, հասարակական, հանրային, ամբողջությամբ չի կարող ուսումնասիրել, հետազոտել և ներկայացնել: Դրա համար որոշակի ռազմավարական ուղղություններ են պետք, որոնց ուղղությամբ պետք է ամբողջ ռեսուրսներն օգտագործել: Հայաստանից Իրան ներկրման, արտահանման կտրուկ աճ չի լինի, որովհետև Իրանը մնում է փակ տնտեսական համակարգ՝ ներկրման տեսակետից, արտահանման տեսակետից բավականին բաց է: Անգամ պատժամիջոցների ընթացքում, չնայած պետությունը սկսեց ավելի շատ վերահսկել արտահանման կամ ներկրման գործընթացները՝ փորձելով ավելի ուղղորդել այդ գործընթացները, սակայն բոլոր այն իրանական ընկերությունները, որոնք զբաղվում էին արտահանմամբ, հատուկ խրախուսվում էին պետության կողմից: Ամեն ինչ արվում էր, որպեսզի արտահանողներն իրենց վատ չզգային: Ինչքան շատ իրանական ապրանք արտահանվեր, այնքան Իրանի համար լավ էր, քանի որ արտարժույթ էր մտնում երկիր:

Հիմա այս խնդիրը կա նաև ԱՄՆ-ի դեպքում, որովհետև մի քանի ապրանքների կտրվածքով պատժամիջոցները հանվեցին, դա իրանական սաֆրոնն է, որի արտահանման ծավալները կազմում են տարեկան մոտ 1,5 միլիարդ ԱՄՆ դոլար, իրանական սև խավիարն է, որի արտահանման ծավալները մոտ 3 միլիարդ ԱՄՆ դոլար են կազմում, իրանական գորգերը, որոնց արտահանման ծավալները կազմում են մոտ 5 միլիարդ ԱՄՆ դոլար, այսինքն՝ այտեղ լուրջ խնդիրներ կան:

Բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ում՝ Վաշինգտոնում եմ եղել, իմ հետազոտության շրջանակներում շատ հետաքրքիր մի հանգամանք բացահայտեցի. իրանցի փախստականները, այսինքն՝ այն իրանցիները, որոնք Իսլամական հեղափոխությունից հետո տեղափոխվել են ԱՄՆ, պատժամիջոցների վերացումից հետո ցանկություն չունեն Իրանի հետ բիզնես անելու, որովհետև դա իրենց համար մի տեղ է, որտեղից իրենք փախել են: Նրանք ամեն տեղ փորձում են գտնել խոչընդոտներ՝ ասելով. «Մենք չենք հավատում, որ պատժամիջոցները հանելուց հետո այնտեղ կգնանք գործարարությամբ կզբաղվենք, և մեզ չեն թալանի, նրանք մեր անունները գիտեն, մեզ սպասում են»: Հայերի մոտ այդ խնդիրը չկա, Իրանից ԱՄՆ գնացած ազգությամբ հայերը, որոնք ԱՄՆ-ում բիզնեսով են զբաղվում, ի տարբերություն պարսիկների, ունեն այդպիսի ցանկություն:

– Նրանք մշտապես կապ են պահել Իրանի հետ, այնտեղ ապրող հարազատների հետ և ցանկանում են ներդրումներ անել Իրանում, մասնակցել տնտեսությանը:

– Այո՛, այ սա կարող է լինել որոշակի կամուրջ: ԱՄՆ-ում ապրող, ծագումով Իրանից հայերը իրանա-ամերիկյան առևտրային կապերի վերականգնման գործում որոշակի առաքելություն կունենան օբյեկտիվ պատճառներով, ոչ թե նրա համար, որ կա նման քաղաքականություն, այլ քանի որ դա կա նրանց մշակույթի և ինքնագիտակցության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում