Haberturk պորտալի փոխանցմամբ՝ Թուրքիայի հարավում գտնվող Քիլիս նահանգում երկու մարդ է զոհվել Սիրիայի տարածքից արձակված արկի պայթյունի հետևանքով։
Ընդհանուր առմամբ, Թուրքիայի տարածքում պայթել է երկու արկ, որոնցից մեկն ընկել է դպրոցի բակում, որտեղ այդ ժամանակ դասընթացներ էին անցկացվում։ Ոստիկանության տվյալներով՝ զոհվել է 2 և վիրավորվել է 4 մարդ։
Միջադեպից հետո դեպքի վայր են ժամանել շտապօգնության բազմաթիվ մեքենաներ ու ոստիկաններ։ Կատարվում է հետաքննություն։










































