Ռուսաստանի դաշնային տիեզերական գործակալությունը (Ռոսկոսմոս) և ամերիկյան Space Adventures ընկերությունը ձեռք են բերել համաձայնություն և անցել դեպի Միջազգային տիեզերակայան թռիչքին Մեծ Բրիտանիայի քաղաքացի, տիեզերական զբոսաշրջիկ Սառա Բրայթմանի մասնակցության առնչությամբ միջազգային գործընկերների հետ պարտադիր ընթացակարգերի իրականացմանը: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով «Ռոսկոսմոսի»մամլո քարտուղարին:
«Թռիչքը կարող է տեղի ունենալ 2015 թվականի հոկտեմբերին»,- ասել է նա:









































