Սաուդյան Արաբիայի ֆոնդային բորսայի արժեթղթերի ինդեքսը 6%-ով նվազել է՝ պայմանավորված այն բանով, որ ԱՄՆ-ը և ԵՄ անդամ պետությունները որոշել են վերացնել Իրանի դեմ պատժամիջոցները՝ գրում է bbc.com-ը:
Սաուդյան շուկան արաբական երկրների մեջ ֆոնդային խոշորագույն շուկան է: Այն ընդգրկում է 167 տարբեր ընկերություններ, և նրանք բոլորն էլ զգալիորեն կորցրել են իրենց արժեթղթերի գինը այն բանից հետո, երբ Իրանը հայտարարեց, որ պատրաստ է հում նավթամթերք արտահանելու ԱՄՆ և եվրոպական երկրներ:
Ավելի վաղ՝ անցյալ տարվա նոյեմբերին, Իրանի իշխանությունները հայտարարել էին, որ մտադիր են պատժամիջոցների վերացումից հետո կրկնապատկել հում նավթի արտահանման ծավալները՝ հասցնելով մինչև օրական 1,1 մլն բարելի:







































