Աղմկահարույց ահաբեկչությունների շարքը, ինչպես նաև մեծ բռնությունից վախերը հանգեցրել են Թուրքիայում զբոսաշրջային շուկայի աղետալի անկմանը, գրում է The Guardian-ը:
Զբոսաշրջային ոլորտը պատրաստվում է նոր փորձությունների ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման կազմակերպած ահաբեկչական հարձակումներից հետո: Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում տեղի ունեցած պայթյունին 10 մարդ է զոհ դարձել, հիմնականում` Գերմանիայի քաղաքացիներ: Այժմ, երբ գերմանացիները չեղարկում են իրենց շրջափուլերը, Անկարան պատրաստվում է այն բանին, որ առանց այն էլ մռայլ տարին ավելի ծանր կլինի, նշվում է հոդվածում:
Բացի դրանից՝ ռուսական Սու-24 ինքնաթիռի հետ կապված միջադեպի պատճառով Թուրքիան 2016-ին կկորցնի 4.5 մլն ռուս զբոսաշրջիկների:
«Դրությունն այնքան լալագին է, որ մենք պետք է խոստովանենք, որ այս տարին ուղղակի կորած է զբոսաշրջության համար»,- ասել է թուրք լրագրող Գյունես Քոմյուքյուլերը:







































