2016-2017-ին Իրանը զինված ուժերի ծախսը կկրճատի 400 մլն դոլարով, հաղորդում է Tasnim-ը:
Ըստ գործակալության` Իրանի իշխանությունները ծրագրում են 2016-2017-ին պաշտպանության վրա ծախսել մոտ 8.9 մլրդ դոլար:
2015-2016-ին Իրանի զինված ուժերի բյուջեն կազմում է մոտ 9.3 մլն դոլար:
Այս կապակցությամբ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի` խորհրդարանին ներկայացրած զեկույցում նշվում է, որ զգալիորեն կկրճատվեն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր շտաբի ծախսերը: Իրանի զինված ուժերի մյուս ստորաբաժանումները կստանան ավելի մեծ հատկացումներ:







































