The Sunday Mirror լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ Դևիդ Բոուի աճյունի ամփոփման վայրը գաղտնի է: Բրիտանացի լեգենդար երաժշտի վերջին հանգրվանը հայտնի է միայն իր ընտանիքի անդամներին՝ կնոջը՝ Իմանին, և զավակներին՝ Դանքանին և Ալեքսանդրիային, որոնք այդ գաղտնիքը պետք է պահեն մինչև իրենց կյանքի վերջը:
Դա եղել է Դևիդի ցանկությունը, նա չի կամեցել, որ իր հուղարկավորման վայրը վերածվի երկրպագուների համար սրբավայրի: Թերթը գրում է, որ դարձյալ նրա կամքի համաձայն՝ դիակիզումը նույնպես գաղտնի է կատարվել, առանց ինչ-որ հանդիսավորության:




































