Մեծ Բրիտանիայի 55-ամյա բնակչուհի Լեսլի Քյուսաքը, ով նաև 3 երեխաների մայր է, տառապում է հազվադեպ հիվանդությամբ՝ նա քնած ժամանակ, այսպես ասած, «գրոհում է» սառնարանը: Գիշերվա ընթացքում նա ուտում է մոտ 2500 կալորիա: Թե ինչ է կերել գիշերը, Լեսլին իմանում է միայն առավոտյան՝ ուտելիքների մնացորդներից կամ տուփերից։
Դրա հետ կապված՝ նրա մարմնի զանգվածը մեծանում է: Լեսլին ցերեկներն է փորձում միայն մրգեր և բանջարեղեն ուտել: Նա քնած ժամանակ նաև կերակուր է պատրաստում: Անհանգստացնում է այն փաստը, որ Լեսլին պատրաստում է գազօջախի վրա՝ սուր դանակներով: Նա մի քանի անգամ արդեն կոտրել է իր ատամները՝ փորձելով ուտել կամ պատրաստել որևէ բան: Այժմ նա բուժվում է նյարդաբանի մոտ:










































