ԱՄՆ-ն Իրաքի իշխանությունների հետ աշխատում է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հասանելիությունը համաշխարհային ֆինանսների նկատմամբ փակելու շուրջ: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով Սպիտակ տանը:
«ԱՄՆ կառավարությունը սերտորեն համագործակցում է Իրաքի իշխանությունների հետ վստահ լինելու համար, որ Իրաքում ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ գտնվող բանկերի մոտ 90 բաժիններ ամբողջովին մեկուսացված են Իրաքի և միջազգային ֆինանսական համակարգից»,- ասվում է Սպիտակ տան հաղորդագրությունում:
Բացի այդ, 2015-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների ցուցակում է ներառել ԴԱԻՇ-ի ավելի քան 30 պարագլուխների, կազմակերպությունների և անձանց, որոնք նրան օգնում են փողեր լվանալ:







































