Դորտմունդի «Բորուսիա»-ն շարունակում է միջմրցաշրջանային ուսումնամարզական հավաքը Դուբայում։
Ինչպես արդեն նշել էինք, Տոմաս Տուխելի սաները ստուգողական հանդիպում են անցկացրել կորեական «Չոնբուկ Մոտորս»-ի հետ ու մրցակցին ջախջախել 4։1 հաշվով։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է առաջին խաղակեսին՝ գոլային փոխանցում կատարելով Գոնսալո Կաստրոյին։
Ձեզ ենք ներկայացնում հայազգի կիսապաշտպանի գոլային փոխանցման տեսանյութը:
https://youtu.be/dSPU6ASNnxg







































