Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող միլիարդատեր Դոնալդ Թրամփը հաստատել է իր հակվածությունը գաղափարին, որ պետք է արգելել բոլոր մուսուլմանների մուտքը ԱՄՆ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: Նա ընդգծել է, որ այդ գաղափարը աջակցություն ունի նաև իսլամ դավանողների մոտ: Միլիարդատերը հայտարարել է, որ անհրաժեշտ է վերջ դնել քաղաքական կոռեկտությանը:
«Ժամանակն է վերջ դնել քաղաքական կոռեկտությանը: Մենք խնդիր ունենք արմատական իսլամի հետ»,- հայտարարել է նա նախընտրական հեռուստադեբատների ընթացքում: «Ես շատ մուսուլման ընկերներ ունեմ: Չեմ ասի՝ բոլորը, սակայն նրանցից շատերը շնորհակայություն են հայտնել այն բանի համար, որ ես առաջ եմ քաշել այդ թեման»,- ասել է նա:





































