Հետազոտությունը ցույց է տվել, որ կարտոֆիլը հղիության ժամանակ կարող է բարձրացնել շաքարախտի զարգացման վտանգը, գրում է The Telegraph-ը:
ԱՄՆ Ազգային առողջապահության ինստիտուից բժիշկ Չժան Ցույլինը ենթադրում է, որ կարտոֆիլը վտանգավոր է օսլայի բարձր պարունակության պատճառով: Օսլան արյան մեջ կտրուկ բարձրացնում է շաքարը:
Իսկ հղիության ընթացքում արյան մեջ շաքարի բարձրանալը կարող է հոգնածության, կրկնվող վարակների, տեսողության խախտման, ինչպես նաև ծննդաբերությունից հետո երկրորդ կարգի շաքարախտի պատճառ դառնալ:









































