Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին սիրիացի գործընկեր Վալիդ Ալ-Մուալեմի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Սիրիայում տիրող ընթացիկ իրավիճակը: Այս մասին հայտնում է Fars գործակալությունը:
Կողմերն ընդգծել են «Սիրիա-Սիրիա» ձևաչափով հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը երկխոսության ճանապարհով:
Իրանի արտգործնախարարը դատապարտել է Դամասկոսի արվարձանում իսրայելական օդուժի իրականացրած ավիահարձակումները: «Այդ բարբարոսական հարձակումները հակասում են հիմնական միջազգային սկզբունքներին»,-հայտարարել է Սալեհին:








































