Քաբուլի Պուլի-Չարխի կենտրոնական բանտի բանտարկյալները հացադուլ են հայտարարել՝ պահանջելով ազատել իրենց՝ համաձայն երկրի նախագահի՝ համաներման հրամանի։ Այս մասին հաղորդում է «Պաժվակ» գործակալությունը:
Կիրակի, ըստ աֆղանական բանտերի գլխավոր տնօրեն, դաշտային գեներալ Ամիր Մուհամմեդ Ջամշիդի, 40 բանտարկյալ անժամկետ գործադուլ է հայտարարել՝ պահանջելով իրենց վրա տարածել համաներման մասին նախագահի հրամանագիրը, որը ստորագրվել է ապրիլի 28-ին տոնվող «ջիհադում աֆղանական ժողովրդի հաղթանակի» հերթական տարեդարձի առիթով:
«Պաժվակը» փոխանցում է, որ խմբագրություն զանգահարած բանտարկյալները հայտնում են, որ բողոքի ակցիային մասնակցում է մինչև 2000 բանտարկյալ:
Ջամշիդին կարծում է, որ հացադուլը ոչ մի իրավական հիմք չունի, քանի որ բանտարկյալների վրա համաներումը չի տարածվում՝ նրանց կատարած հանցագործությունների ծանրության ու այլ չափանիշների պատճառով:







































