Այսօր թիվ 4 ընտրատարածքն ընդգրկող Արաբկիր համայնքի Քանաքեռ ՀԷԿ թաղամասի թիվ 1 ընտրատեղամասում քվեաթերթիկների հաշվարկը մեկնարկեց ժամը 22.30-ի սահմաններում:
Այստեղ հաշվարկի մեկնարկի առաջին իսկ րոպեներից պարզ դարձավ, որ առջևում ԲՀԿ-ն է և ՀՀԿ-ն, երրորդ տեղում են «Բարև Երևան» դաշինքը և ՕԵԿ-ը:
Իսկ չորրորդում՝ ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն: Հաշվարկի առաջին մի քանի ժամերը ցույց տվեցին, որ այս ընտրատեղամասում ստացած ձայներով ԲՀԿ-ն ՀՀԿ-ից առաջ է տասնյակ քվեներով:
Հաշվարկը դեռևս չի ավարտել: Այս պահի դրությամբ՝ ԲՀԿ-ն այստեղ ստացել է 443, ՀՀԿ-ն՝ 253, «Բարև Երևան» դաշինքը՝ 57, ՕԵԿ-ը՝ 70, ՀՅԴ-ն՝ 21, իսկ ՀԱԿ-ը՝ 24 ձայն:
Այս ընտրատեղամասում ընտրողների թիվն է 2034-ը, իսկ ընտրությանը մասնակցել է 1295 ընտրող:









































