Monday, 29 06 2026
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր
Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին
2000-ականների փորձը շատ վատն էր․ վթարային շենքերը պետք է տեսնենք քանդված․ Ավինյան
10:50
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են դադարեցնել հարվածները և հանդիպում անցկացնել Կատարում. Axios
Երևանցիների ընդհանուր շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի՝ 1998-ին արդեն հոտած պայմանագրին․ Ավինյան
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
Երևանի փողոցներն լայնանալու հնարավորություն չունեն․ Ավինյանը՝ շինաշխատանքների և խցանումների մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի՝ «Հայոց ցեղասպանության» վերաբերյալ որոշումը
Team Telecom – Azer Telecom գործարքը ՀՀ համար պարունակում է և՛ ռիսկեր, և՛ հնարավորություններ

Լատվիան մտահոգված է շփման գծում վերջին շրջանում ծանր հրետանու կիրառմամբ

Աշխատանքային այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունվարի 13-ին հանդիպում է ունեցել Լատվիայի Հանրապետության Սաեյմայի փոխխոսնակ Ինես Լիբինա-Էգների հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից, հանդիպմանը ներկա են եղել Բալթյան երկրներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանը, ինչպես նաև Սաեյմայի քարտուղար Անդրեյ Կլեմենտեւը:

Կողմերը կարևորել են երկկողմ հարաբերությունների հետագա սերտացումն ու ամրապնդումը, մասնավորապես, երկու երկրների խորհրդարանների միջեւ փոխգործակցությունը:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններին՝ ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակելու քաղաքական երկխոսությունը եվրոպացի գործընկերների հետ: «Այդ համագործակցությունը կնպաստի Հայաստանում ժողովրդավարական արժեքների ամրապնդմանն ու բարեփոխումների իրականացմանը»,-ընդգծել է Էդուարդ Շարմազանովը:

Կողմերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային զարգացումներին՝ նշելով, որ հակամարտությունների խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա: «ԼՂ հակամարտության ռազմական ճանապարհով լուծման ցանկացած փորձ դատապարտելի է եւ պետք է խիստ քննադատության ենթարկվի միջազգային հանրության կողմից: Հիմնախնդիրը պետք է կարգավորվի երեք հայտնի սկզբունքների հիման վրա: Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանն այլընտրանք չկա»,-ընդգծել է ԱԺ փոխնախագահը:

Լատվիայի Սաեյմայի փոխխոսնակն իր հերթին նշել է. «Մենք սատարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ մտահոգված ենք վերջին շրջանում ծանր հրետանու կիրառմամբ, որի հետեւանքով զոհվեցին խաղաղ բնակիչներ»:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս փուլին՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Թուրքիան չի կատարում իր ստանձնած պարտավորությունները՝ շարունակելով շրջափակման մեջ պահել Հայաստանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում