Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) վաճառքի նավթի միջին գինը հունվարի 12-ին նվազել է 4,83%-ով՝ մինչև 25,76 դոլար մեկ բարելի դիմաց՝ ընկնելով մինչև 2003թ. մարտի մակարդակ: Այս մասին հայտնում է RNS-ը՝ հղում անելով ՕՊԵԿ-ի տվյալներին:
Երևանի ժամանակով ժամը 13.13-ի դրությամբ WTI ապրանքանիշի նավթի փետրվարյան մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) բարձրացել է 0,57%-ով՝ մինչև 31,01 դոլար մեկ բարելի դիմաց:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների գինն աճել է 0,57%-ով՝ մինչև 31,43 դոլար մեկ բարելի դիմաց:









































