Իրավիճակը Սիրիայում, Իրաքում և Ուկրաինայում կդառնան հունվարի 18-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ 28 երկրների արտգործնախարարների՝ այս տարվա առաջին պլանային հանդիպման գլխավոր թեմաներ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ԵՄ խորհրդի ներկայացուցչին։
«Հանդիպման օրակարգում է իրավիճակը Սիրիայում, Իրաքում և Ուկրաինայում»,- ասել է նա։
Զրուցակիցը չի բացառել նաև, որ նախարարները կարծիքներ կփոխանակեն քաղաքական փոխակերպումների մասին, որոնք անցկացվում են Լեհաստանի իշխանությունների կողմից, մասնավորապես, կապված ԶԼՄ-ների մասին օրենքի և Սահմանադրական դատարանի բարեփոխման ընդունման հետ, որոնք քննադատության են արժանացել ԵՄ-ում։
Սպասվում է, որ ահաբեկչության դեմ պայքարը նույնպես կհայտնվի օրակարգում։









































