Սիրիայում ընթացող պատերազմի արդյունքում Դամասկոսի և Թեհրանի միջև հարաբերություններն ամրապնդվել են՝ հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Դամասկոսում Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլիի հետ հանդիպման ժամանակ, որը այցով գտնվում է սիրիական մայրաքաղաքում։ Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը։
«Սիրիայում ներկայիս պատերազմի արդյունքում ամրապնդվել են Դամասկոսի և Թեհրանի միջև բարեկամական հարաբերությունները, և երկու եղբայր ժողովուրդները կանգնել են միմյանց կողքին»,- ասել է Ասադը։
Հանդիպման ընթացքում Ասադը բարձր է գնահատել Իրանի կողմից սիրիացի ժողովրդին ցուցաբերված աջակցությունը։










































