Աջ արմատականները խոշոր անկարգություններ են իրականացրել Լայպցիգում՝ հակաիսլամական Pegida շարժման ստեղծման միամյակի օրը։
Ծայրահեղականները ջարդուփշուր են արել խանութների ցուցափեղկերը, մեքենաներ հրկիզել և հրավառության նյութեր արձակել, ինչի հետևանքով բնակարաննեից մեկում հրդեհ է սկսվել։ Նրանք փորձել են նաև բարիկադներ ստեղծել։
Ոստիկանությունը վերահսկողության տակ է առել իրավիճակը, արգելափակել է նրանց ու վերցրել անկարգությունների 211 մասնակիցների անձնագրային տվյալները։
Զենքի ու պայթուցիկ նյութերի մասին օրենքների խախտման 57 դեպք է արձանագրվել։ Վիրավորվել է 5 ոստիկան։

















































