Գիտնականների կարծիքով՝ երկարակեցության գաղտնիքը կախված է մեզից: Որքան շատ է այն սպիտակուց պարունակում, այնքան ախտորոշումը բացասական է: Այս մասին հաղորդում է Moscowuniversityclub.ru-ն:
Մեզը նորմալ է համարվում, եթե դրանում սպիտակուցի պարունակությունը 1 լիտրում չի գերազանցում 0.03 գրամը: Դրա ավելի բարձր առկայությունը վկայում է այն մասին, որ խախտվել են երիկամների գործառույթները:
Գիտնականներն ապացուցել են, որ երկարակեցության ավելի մեծ շանսեր ունեցել են նրանք, որոնց մեզի մեջ սպիտակուց ընդհանրապես չի եղել: Առողջ երիկամներ ունեցող տղամարդիկ 15 տարով երկար են ապրել իրենց մյուս հասակակիցներից: Կանանց միջև տարբերությունը կազմում է 17 տարի:
Մասնագետներից ոմանք կարծում են, որ վտանգավոր է նույնիսկ սպիտակուցների ոչ մեծ քանակությունը: Նման տղամարդկանց մոտ կյանքի տևողությունը կրճատվում է 8, կանանց մոտ՝ 10.5 տարով:







































