«Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության արարողությունը, որը երկուշաբթի օրը կայացել է Լոս Անջելեսի Beverly Hilton Hotel հյուրանոցում, հեռուստատեսությամբ դիտել է 18.5 միլիոն մարդ` մոտ 800 հազարով պակաս անցյալ տարվա համեմատ: Այս մասին հայտնում է TASS-ը՝ վկայակոչելով ամերիկյան Nielsen հետազոտական ընկերության տվյալները:
2015 թվականին «Ոսկե գլոբուս»-ի արարողությունը դիտել է 19.3 միլիոն մարդ, իսկ 2014 թվականին՝ 20.9 մլն մարդ, որը եղել է տվյալ հաղորդման համար վերջին 10 տարվա ամենաբարձր ցուցանիշը:
Այս տարավա արարողության գլխավոր անակնկալը դարձավ «Վերապրածը» ֆիլմը, որը մրցանակի արժանացավ 3 գլխավոր անվանակարգերում՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն դրամատիկ դերասան»:










































