Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ուկրաինայի Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրում Դոնեցկի «Շախտյոր»-ն արտագնա մրցավեճում ոչ-ոքի է խաղացել «Իլիչևեց»-ի դեմ: Հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով:
«Հանքափորներ»-ի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն պատասխանել է ակումբի պաշտոնական կայքի թղթակցի հարցերին:
«Մխիթարյանը կարող էր գոլ խփել: Նա մի քանի հնարավորություններ ուներ: Բայց ճնշումը մեծ է, և միշտ չէ, որ ստացվում է այն, ինչ ցանկանում ես:
Եթե 11մ հարված լիներ, այն իրացնելու էր Հենրիխը: Իսկ հաշիվն արտացոլում է խաղադաշտում ծավալված իրադարձությունները»:







































