Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն կիրակի երկրի բոլոր դպրոցականներին առաջարկել է երկրում նշվող «Երեխաների օրվա» կապակցությամբ համացանցի միջոցով իրեն հարցեր ուղղել: Այս մասին հայտնում է Rosbalt-ը:
Ինչպես նշել են վարչապետի մամլո ծառայությունում՝ Աբեն ջանում է պատասխանել ինտերնետից օգտվող երիտասարդների հարցերի մեծ մասին:
Ճապոնիայի կառավարության ղեկավարի հետ երեխաները կարող են կապվել Line սմարթֆոնների հատուկ հավելվածի միջոցով, որն իրենից ներկայացնում է սոցիալական ցանցի պարզեցված տարբերակ և օգտատերերի միջև ակնթարթային հաղորդագրությունների փոխանակման հնարավորություն:
«Քանի որ ես վարչապետ եմ, ինձ հազվադեպ է հաջողվում շփվել երեխաների հետ: Դուք կարող եք ինձ տալ ցանկացած հարց՝ կառավարության ղեկավարի աշխատանքի, իմ, մեզ շրջապատող աշխարհի մասին»,- գրել է Աբեն Line-ի իր էջում:









































