Ներկա պահին «Հարավային հոսք» նախագիծը չի իրագործվում, բայց ցանկացած պահի հնարավոր է վերագործարկվի: Այդ մասին BTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Բուլղարիայի էկոնոմիկայի նախարար Բոժիդար Լուկարսկին՝ մեկնաբանելով գազատարի վերականգնման մասին լուրերը, գրում է tass.ru-ն:
«Այդ հարցը գտնվում է էներգետիկայի նախարարության ենթակայության տակ, սակայն որպես կառավարության անդամ՝ գիտեմ, որ ռուս գործընկերների կողմից ոչ մի պաշտոնական տեղեկություն այդ հարցի վերաբերյալ չի ստացվել: Կարող եմ ավելացնել, որ «Հարավային հոսքը» ոչ թե դադարեցվել է, այլ սառեցվել, այնպես որ, ցանկացած պահի այն կարող է վերականգնվել, այն մեր կողմից դիտվում է որպես հեռանկարային նախագիծ»,- ասել է Լուկարսկին:








































