Yahoo ընկերությունն անցած տարվա ընթացքում զրկվել է աշխատակիցների ավելի քան 1/3-ից՝ նախագահ Մարիսա Մայերի քաղաքականության պատճառով՝ հայտնում է The New York Times-ը։
2012 թվականից պաշտոնավարող Մայերի ղեկավարության ներքո ընկերությունում սկսվել են ոչ լավ ժամանակներ, որոնք ուղեկցվել է «ուղեղների լայն արտահոսքով»։
Այսօր, համաձայն հետազոտությունների, ընկերության ապագա հաջողությանը հավատում է աշխատակիցների միայն 34 տոկոսը։
Աշխատակազմի արտահոսքից խուսափելու համար Մայերը հանձնարարել էր աշխատակիցներին դրամական խրախուսում տրամադարել, ինչը դժգոհւթյուն էր առաջացրել աշխատողների այն մասին մոտ, ովքեր հավելավճարներ չեն ստացել։ Այժմ ընկերության ղեկավարը ծրագրում է զանգվածային կրճատում իրականացնել և հեռացնել աշխատողների մոտ 10 տոկոսին՝ ընկերության կորուստները նվազեցնելու համար։ Ներկայիս աշխատողները նույնպես հայտնում են, որ արդեն ուրիշ աշխատավայր են փնտրում։










































