Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Հրանտ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 9-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ժամը 09:10-ի սահմաններում Կոտայքի մարզի Կապուտան գյուղի բնակիչ, 22-ամյա Հովհաննես Ենգիբարյանը իր վարած Opel մակնիշի 34 TP 477 համարանիշի ավտոմեքենայով Նաիրի Զարյան փողոցում վրաերթի է ենթարկել Երևանի Բաբայան փողոցի բնակիչներ, 30-ամյա Աշխեն Գաբրիելյանին և 5-ամյա Հայկ Առուստամյանին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են «Արաբկիր» բժշկական կենտրոն, իսկ հետո՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ըստ տեղեկությունների՝ վրաերթի ենթարկվածները մայր ու որդի են:
Մանրամասները՝ shamshyan.com-ում









































