The Huffington Post-ի փոխանցմամբ՝ հոլիվուդյան դերասան Չենինգ Տատումը զվարճացրել է համացանցի օգտատերերին։ Դերասանը, որը հայտնի է «Մեկ քայլ առաջ» և «Սուպեր Մայք» ֆիլմերում խաղալու շնորհիվ, «Ոսկե գլոբուս» մրցանակի հանձնման արարողակարգի հյուրերից է եղել: Նրա նոր կերպարը ոչ բոլորին է դուր եկել։
Twitter-ում անմիջապես Տատումի մազերը հանրաճանաչության պլանում սկսել են մրցակից համարել Անջելինա Ջոլիի ոտքերին։ Տատումին համեմատել են նաև «Չառլիի հրեշտակները» ֆիլմի չարագործներից մեկի հետ։ Դրա հետ կապված՝ լրատվամիջոցը գրում է, որ սուպերհերոսները նույնպես սխալներ գործում են։









































