Ինչպես տեղեկացրել էինք, 13/24 ընտրատեղամասում ընտրողների մեծ ակտիվություն է նկատվում: Անանուն քաղաքացին մտել է ընտրատեղամաս և տեսախցիկով նկարել լրագրողներին: Նա չի ունեցել ոչ մի փաստաթուղթ, իսկ երբ լրագրողները դիմել են ոստիկանին, վերջինս փոխանակ պարզի քաղաքացու ինքնությունը, ասել է. «Դիմեք հանձնաժողովի նախագահին»: Հանձանաժողովի նախագահ Պայծառ Արաբյանն էլ ասել է, որ դիմեն ոստիկաններին:
Շարքային քաղաքացին իրեն շատ վատ է պահել, սկսել է վիրավորել լրագրողներին, իսկ իրավապահ մարմիններն այդպես էլ չեն փորձել պարզել նրա ինքնությունը: Հարցին, թե ով է տվյալ քաղաքացին, ոստիկանն այդպես էլ չի պատասխանել, միայն ասել է. «Ուֆ, լավ էլի»:
Տեղամասից քիչ հեռու հավաքված «թաղի տղեքը», որոնց մեջ կան նաև ՀՀԿ ներկայացուցիչներ, խոչընդոտում են լրագրողների աշխատանքը, նկարում լրագրողներին, վիրավորում, իսկ ոստիկանները փոխանակ իրավիճակը փորձեն շտկել, նրանց են հանգստացնում:
Մթնոլորտն այս ընտրատեղամասում շարունակում է թեժ մնալ։








































