«Ցավոք սրտի մեզանում քաղաքական ընդդիմություն չկա: քաղաքական ընդդիմության մասին կարելի է խոսել այն ժամանակ, երբ հասարակությունը կարողանա դուրս գալ ինչ-որ ճգնաժամից: Հիմա մեզ մոտ ճգնաժամ է, որը տարեցտարի բարդանում է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց սոցիոլոգ Կարեն Սարգսյանը:
Նրա դիտարկմամբ՝ Հայաստանում ֆավորիտ քաղաքական ուժ չկա, իսկ ընդդիմադիր ուժերը պայքարում են ոչ թե հասարակական շահի, այլ իրենց շահի համար:
Կարեն Սարգսյանը, քաղաքագիտական տեսանկյունից կարևորելով քաղաքական սերնդափոխությունը, նշեց, որ «Դաշնակցություն»-ը միակ կուսակցությունն էր, որի ներսում սերնդափոխություն կատարվեց:
Մանրամասները՝ տեսանյութում:









































