Քյոլնի ոստիկանությունը ջրցաններով ցրում է ՊԵԳԻԴԱ հակաիսլամական շարժման կողմնակիցների ակցիայի մասնակիցներին, որոնք պահանջել են կանցլեր Անգելա Մերկելի հրաժարականը, հաղորդում է Reuters-ը:
Ցուցարարները, որոնց միացել են ֆուտբոլի երկրպագուները, ոստիկանների ուղղությամբ շշեր և ճայթռուկներ են նետել:
Քյոլնի կենտրոնում մի քանի ակցիաներ են տեղի ունենում: Ավելի քան հազար մարդ բողոքում է կանանց նկատմամբ «ամանորյա բռնությունների» դեմ: Տեղի է ունենում նաև ռասիզմի, սեքսիզմի դեմ և ի պաշտպանություն փախստականների հանրահավաք:
Տեղի ԶԼՄ-ների տվյալներով` ակցիաների մասնակիցների միջև առաջին բախումներն են տեղի ունենում:









































