Air India ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի 2 օդաչուներն էլ Բանկոգ-Դելի չվերթի ժամանակ քնով են ընկել, իսկ ինքնաթիռը կառավարել է բորտուղեկցորդուհին:
11 հազար մետր բարձրության վրա առաջին սպա Ռավինդրա Նաթն ասել է, որ իրեն պետք է զուգարան գնալ, լքել է խցիկը և բիզնես դասի սրահում պառկել քնելու:
Կես ժամ անց, սակայն, կապիտան Քեյ Սոնին ևս որոշել է գործընկերոջը միանալ: Սակայն պառկելուց առաջ նա կանչել է 2 բորտուղեկցորդուհիների, այդ թվում՝ նաև երիտասարդ Կանիկա Կալային, և բացատրել, թե ինչպես պետք է կառավարել ինքնաթիռն ու գնացել հանգստանալու։
Շուտով Կալան միացրել է «ավտոպիլոտն» ու վազել օդաչուներին արթնացնելու, հաղորդում է NEWSru.com-ը:
Ինքնաթիռում այդ ժամանակ գտնվել է 166 ուղևոր:
Անվտանգության տեխնիկայի կանոնների խախտման համար անձնակազմի բոլոր անդամները հեռացվել են աշխատանքից:
Ավիաընկերության փաստաթղթերում նշվում է, որ խցիկում պետք է գտնվի թռիչքը վերահսկող առնվազն մեկ օդաչու՝ անհրաժեշտության դեպքում միացնելով «ավտոպիլոտ» համակարգը:









































