Monday, 29 06 2026
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր
Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին
2000-ականների փորձը շատ վատն էր․ վթարային շենքերը պետք է տեսնենք քանդված․ Ավինյան
10:50
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են դադարեցնել հարվածները և հանդիպում անցկացնել Կատարում. Axios
Երևանցիների ընդհանուր շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի՝ 1998-ին արդեն հոտած պայմանագրին․ Ավինյան
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
Երևանի փողոցներն լայնանալու հնարավորություն չունեն․ Ավինյանը՝ շինաշխատանքների և խցանումների մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի՝ «Հայոց ցեղասպանության» վերաբերյալ որոշումը
Team Telecom – Azer Telecom գործարքը ՀՀ համար պարունակում է և՛ ռիսկեր, և՛ հնարավորություններ
09:50
Լուկաշենկոն ժամանել է Պեկին

Ես աղոթում եմ ձեզ համար. Այսօր Սերգեյ Փարաջանովի ծննդյան տարեդարձն է

Սերգեյ Փարաջանովը, հանրահայտ ու հրաշալի ռեժիսոր լինելուց բացի, թերևս Homo Ludens-ի (խաղացող մարդու) ամենաուշագրավ և անկաշկանդ արտահայտություններից է, ում ողջ կյանքը զավեշտալի ու ողբերգական, գրավիչ ու երբեմն շատ վտանգավոր խաղ էր (մանավանդ` մեր երկրում), և ում «այլությունը», «ուրիշությունը» ահազանգի ուժ էր ստանում: Մեջբերենք մի հատված Գ.Կունցևի հուշերից, որը Փարաջանովի մասին ասում էր. «Լինելով ծաղրածուների արքան, նա երբեք չեղավ արքաների ծաղրածուն»:

«…Կիևում նա ապրում էր հենց կենտրոնում: Նրա ոչ մեծ բնակարանի երկու պատուհանները նայում էին հրապարակին, ուր իշխանությունը տոնական շքերթներ էր կազմակերպում:

Հոկտեմբերի հերթական հոբելյանի օրը Փարաջանովը եկավ տուն և զարմացած կանգնեց ննջարանի դռան արանքում: Սենյակում, չնայած արևոտ եղանակին, մութ էր: Շքերթի կազմակերպիչները նրա տան պատին կախել էին Բրեժնևի վիթխարի դիմանկարը: Գենսեկի փարթամ հոնքերով աչքերը ընկել էին հենց նրա երկու պատուհանների վրա: Մի աչքը` ննջարանի պատուհանի վրա, մյուսը` խոհանոցի:

Ժամանակ չկորցնելով` Փարաջանովը բացեց պատուհանը, վերցրեց ամենասուր մկրատը, մագլցեց պատշգամբի վրա և փորձառու արվեստագետի գործնականությամբ լուսաթափանց ուրվագծով կտրեց Բրեժնևի աչքը: Հետո աթոռը դրեց կտրված կտորի մեջտեղում և, հարմար տեղավորվելով պատշգամբի վրա, սկսեց ուշիուշով նայել տոնական խանդավառությամբ քլթքլթացող առաջավոր աշխատավորների շարասյանը:

Մի քանի րոպե անց կանոնավոր շարասյուներով մեկ սարսուռ անցավ: Ինչ-որ մեկը մատնացույց էր անում Բրեժնևի դիմանկարին և… պապանձվեցին` Բրեժնևի մի աչքը, ասես կենդանի, ակտիվ շարժվում էր, և բոլորին թվաց, թե նա ուրախ աչքով է անում շքերթի մասնակիցներին:

Բնականաբար շատ շուտով ննջարանի դուռը բացվեց, և բնակարան ներխուժեցին գազազած պակականները: Մեկ ցատկով հասնելով պատուհանին` նրանք պատշգամբից ներս քաշեցին Սերգեյին` «կենդանի» աչքի փոխարեն թողնելով դատարկ աթոռը: Իսկ մարդիկ շարունակում էին նայել գենսեկի աչքի արդեն որբացած փոսին, և ցուցարարների քրքիջը ծածկում էր նվագախմբի թնդյունը:

– Ես ոչ մեկին չեմ ծաղրում, – հանգիստ պատասխանում էր Սերգեյը գնդապետների վրդովված ճիչերին: – Ես ընդամենը իմ բնակարանից նայում եմ շքերթը, բայց…. Բրեժնևի աչքով: Երբվանի՞ց է դա հանցագործություն դարձել»:

Ընթերցողին ենք ներկայացնում Ս.Փարաջանովի (հիմնականում բանտում գրված) մանրապատումները:

 

Ռոտերդամի ճայերը

Ինձ` իմ 63 տարեկանում առավոտյան արթնացնում էր կամ պարտապանը, կամ որևէ այլ` ինձ անպետք մարդ… Իսկ այսօր ինձ արթնացրեց քաղաքապետարանը: Խփում էին աշտարակի ժամացույցի զանգերը… Ես տեսա պատուհանը… Այն կուրացրեց ինձ… Ես մտածեցի` այդ ինչ է այնտեղ կատարվում: Այդ ինչն է այդպես խլթխլթում, տարուբերվում: Մի՞թե օվկիանոսը: Պարզվեց` ճայերն են… Նրանք չվել եկել էին պերճաշուք «Հիլթոն» հոթելի մոտ ու ճչալով պտտվում էին իմ պատուհանի շուրջը: Բայց ճիչերը ես չէի լսում: Պատուհանները փակ էին: Ես տեսնում էի, թե ինչպես էին նրանք քերծում ապակին իրենց վարդագույն տոտիկներով, ընկնում ու վեր էին թռչում… Ինչ-որ բան էին պահանջում… Բյուր, հազարավոր ճայեր: Այս ի՞նչ միստիկա է: Ինչու՞ հենց իմ պատուհանի մոտ:

Ես լիրվ մոռացել էի: Չ՞ որ դա պանիրն է, որ կախված է իմ պատուհանից: Չորս կիլոգրամ պանիրը չտեղավորվեց իմ մինի-բարում, և ես այն պատուհանից դուրս կախեցի: Ես կովկասյան թանկ պանիր էի բերել` հյուրասիրելու: Թիֆլիսում բոլորն ինձ վրա ծիծաղում էին: Ասում էին` ռոտերդամցիներն ուրիշի պանիր չեն ուտում: Նրանք հպարտանում են իրենցով: Բայց ճայերը վրա են հասել իմ պանրի վրա և ագահորեն կտցում ու տոտիկներով քերծում էին պարկը, որով այն կախված էր: Մեր սովետական նեյլոնե պարկը` ամրակազմ, պինդ, օդ ներս չթողնող և ջուրը արձակող` դիմացավ: Այն ավելի ուժեղ գտնվեց, քան կապիտալիստական պարկերը. թռչունները չկարողացան իրենց կտուցներով պատռել այն: Պարկը հաղթեց:

Իմ ճակատագրին հետևող հոլանդացիների համար` եթե մի քանի տարի անց Ռոտերդամում որևէ մեկը տեսնի ճայ, որը գրոհում է «Հիլթոնի» վեցերորդ հարկի պատուհանի վրա, կնշանակի` կամ ես աղոթում եմ ձեզ համար, կամ ես արդեն մահացել եմ:

 

Թզուկի թաղումը

Իմ նովելները ես ինքս եմ ձևավորում, նկարում եմ, կոլաժային իմպրովիզացիաներ եմ անում չարչարանաց մասին… Երբ ես ինչ-որ պատմություն եմ պատմում, ասենք` դպրոցականին կամ ընկերներիցս մեկին, ես վերջում հարցնում եմ` «Դու ի՞նչ ես կարծում, դա իրո՞ք տեղի է ունեցել, թե՞ ես եմ հորինել»: Ամենից հաճախ պատասխանում են, որ դա հորինված պատմություն է, որ դա ինչ-որ իմ հիվանդ երևակայությունն է… ֆանտազիա: Հետո ես ապացուցում եմ, որ դա կյանքն է: Բայց այդ կյանքին հավելվում են արվեստագետի աչքերն ու սիրտը: և դրանից այն զարմանալի է դառնում… Զարմանալի…

Վերջերս մի երիտասարդ գրողի ես պատմեցի, որ տեսել եմ թզուկի թաղում: Թզուկը մահացել էր, և նրա վերջին կտակն այն էր, որ իրեն թաղեն… մեծ դագաղում….

Ես ինչ-որ մի անգամ էլ մասնակցել էի մի թաղման, որտեղ թզուկները թաղում էին կրկեսում ելույթ ունեցող մի գաճաճի: Նա մեծ սաքսաֆոն էր նվագում: Ես այդ գրողին հարցրի, թե ի՞նչ է նա կարծում, արդյոք այդ պատմությունը հորինվա՞ծ է: Նա ասաց` «Դա, իհարկե, հորինված պատմություն է»: «Ոչ», – պատասխանեցի ես, – դա իրոք եղել է: Դա պատահել է իրականության մեջ: Դա իրականությունն է այն կրքոտ տենչի, որ մյուս աշխարհում մեծ աճի:

 

Նուռը

Ինչու՞ եմ ես նուռ սիրում: Դե, հենց այն բանի համար, որ նա բնության երբևէ ստեղծած բոլոր պտուղներից ամենաներդաշնակն է: Այն իր մեջ զուգակցում է միասնությունն ու բազմազանությունը: Ճեղքելով այն` դուք տեսնում եք հատիկը հատիկին զուգադրվելու նրբագեղությունը: Ընդ որում` յուրաքանչյուր հատիկ առանձին կյանք է բովանդակում: Հանրագումարում նրանց զուգակցումը խենթանալիորեն գեղեցիկ է: Նուռը հասել է մեզ` պահպանելով իր անտիկ գեղեցկությունը… Առանց Միչուրինի մասնակցության… Կար մեկը… Միչուրին… Նա ձմերուկից դդում էր սարքում, իսկ դդումից` խաղող… Նա ասում էր. «Պետք չէ բնությունից ողորմածություն սպասել: Պետք է այն վերցնել»: Մենք ամենքս վերցրինք, վերցրինք… և ահա թե ինչ ունենք այսօր…

 

Ես վերակառուցման ցուցանմուշ եմ

Ես երկար ժամանակ բանտում էի, երեք հնգամյակ ֆիլմ չեմ նկարահանել, բայց կառավարությանը վերակառուցման ակնառու ցուցադրանմուշներ պետք եկան և վեց տարվա ընթացքում այն ինձ չորս կապիտալիստական երկիր պարգևեց` Հոլանդիա, Մյունխեն, Փարիզ և ահա հիմա ես Նյու Յորքում եմ… Կարճ ասած… «Արքունիքն ինձ շոյում է …»: Ինձ մի ամբողջ 22 դոլար են հատկացրել: Ի՞նչ պիտի անեմ: Ամերիկայում ինձ ձրի են կերակրում… Երբ ես Ռոտերդամում էի, ինձ հարցրին, թե կարող եմ ես, արդյոք, ժամանակակից ֆիլմեր նկարահանել:

– Իհարկե կարող եմ…

– Իսկ «Համլետ»-ը:

– Կուզենայի բեմադրել…

– Հնաբանություն` գոչեցին դահլիճից:

Այդժամ ես ասացի.

– Համլետը` Գորբաչովն է: Կրեմլը` Էլսինորը…

…Դադար… Հետո բոլորը գոչեցին.

– Մոդեռն: Ավանգարդ:

– Երբ Գորբաչովը դուրս կթռչի Կրեմլից ճչալով` «Կառք ինձ, կառք», ես նրան կառաջարկեմ այդ դերը: Ես նրան կսպասեմ ԳՈւՄ-ի շենքի մոտ: Ձեռքը կբռնեմ և կտանեմ նկարահանվելու իմ «Համլետ»-ում:

– Գորբաչովը` Համլետ, Ռաիսան` Օֆելյա՞, – հարցրին տեղից:

– Ոչ, – պատասխանեցի ես, – Ռաիսա Մաքսիմովնան այլ պիեսից է: Նա հրավիրված դերասանուհի է և տետրակը շփոթել է: Տեքստը կարդում է մի այլ պիեսից: Ընթանում է «Համլետ»-ը, իսկ նա եռանդուն կարդում է «Արքա Լիր»-ից:

 

Հոլանդական թագուհու զուգարանը 

Երբ ինձ հարցնում են` «Ինչի՞ մասին ես երազում դու այս կյանքում»` ես պատասխանում եմ` «Որ իմ տանը տաք զուգարան լինի…»: Անձրևոտ օրերին իմ զուգարանի կտուրից կաթում է` չնայած առաստաղին արված թիթեղյա կարկատաններին, իսկ ձմռանը սառը քամին թափանցում է տախտակե պատերի բազում անցքերից: Իմ թիֆլիսյան բնակարանի զուգարանը բաց պատշգամբի ծայրին է: Անհարմարավետ, տախտակներով մեխված, այն երկար նիստի չի տրամադրում, երբ կարելի է երազել ինչ-որ գաղտնաթաքուն բանի մասին և անջատվել աշխարհիկ ունայնությունից, օրինակ` սիրված օպերաներից արիաներ երգել (պատանության տարիներին դա իմ սիրած զբաղմունքն էր): Երբ ես երգում էի, տախտակե պատերից կախված պղնձե լագանները անդրադարձնում էին իմ «բելկանտո»-ն: Նվագակցման պես մի բան էր ստացվում:

Հոլանդիայում մեզ բերեցին արքայական պալատ, որպեսզի ինձ փաստաթուղթ հանձնեն, որ ես իսկապես «21-րդ դարի մաեստրո» եմ: Երկայն սեղան էին գցել, սպասքով լցրել էին: Սևրի ճենապակի և դելփյան հախճապակի: Նստում եմ թագուհու մոտ, իսկ այն երկուսը, որոնց հանձնարարել են հսկել ինձ Մոսկվայից սկսած, այդպես էլ կանգնած էին իմ աթոռի թիկնակի հետևում:

– Նստեք, – ասացի, – ուտելիքը բոլորին կբավի:

Դրանք նույնիսկ աչքերը չթարթեցին: Իսկ իմ փորը հենց առաջին ճաշատեսակից հետո սկսեց ղռղռալ: Մտածեցի լավ պատճառ է ստուգելու համար, թե ինչպիսին են թագուհիների զուգարանները. նմա՞ն են իմին, թե` ոչ: Վեր թռա… Վազեցի` ուր որ ցույց տվին… Իսկ այն երկուսն իմ հետևից: Հարցնում եմ.

– Դուք ի՞նչ է, պատրաստվում եք հետույքս սրբել:

Խիղճները հերիքեց` մնացին շեմին: Մտնում եմ, իսկ այնտեղ… Վիթխարի, մանուշակագույն դահլիճ… ամբողջովին մարմարից… և հայելապատ: Ամեն հայելու դիմաց լվացարանակոնքեր ու բացառիկ ձևերի միզարաններ, ջրի համար նախատեսված ոսկե բռնակներով և զանազան բուրավետ նյութերով… Թուղթը` բարակագույն, ամենանուրբ հետույքների համար… Սրբիչները` պետանշաններով… և կարևորն ինչ է` տաք է: և լուռ… Միայն ինչ-որ տեղ երաժշտություն է… ջութակներ… մենուետներ… Մոցարտ…

Նստում եմ Նապոլեոնի ժամանակների ամենայուրօրինակ զուգարանակոնքի վրա… դուրս թռա` ճակատով դուռը բացեցի… Ձեռքերս զբաղված էին` շալվարս էի պահել, չէի հասցրել բարձրացնել… Մերկ հետույքով թռչում եմ պահնորդների մոտով, կանգնել չեմ կարողանում` նրանց հատակն արքայական մաստիկայով է պատված: Չմշկասահորդի պես սահում եմ դահլիճով մեկ: Պակականները խելակորույս, ձեռքներն արդեն ատրճանակներին են տանում, իսկ ես գոռում եմ`

– Դե, դուք մի վախեցեք: «21-րդ դարի մաեստրո»-ները տաք զուգարաններից չեն փախչում:

Իմ ինքնակենսագրությունը (հատված)

Երեսուն տարի անց ես վերադարձա այն քաղաքը, որտեղ ծնվել եմ 1924 թվականին: Վերադարձա ծերացած, ում ուսերի վրա ասես երկու թև է` փառք, հաղթանակ, ճանաչում, մյուսի վրա` ստրուկի, գերու, զեկի նվաստացում:

Ես չունեմ ոչ պաշտոնական գիտելիքներ և ոչ էլ պարգևներ: Ես ոչ ոք եմ: Ես ապրում եմ Վրաստանում, Թիֆլիսում, իմ ծնողների հին տանը, և երբ անձրև է գալիս, ես հովանոցով եմ քնում և երջանիկ եմ, որովհետև դա նման է Տարկովսկու ֆիլմերին:

 

Թարգմանությունը` Վարդան Ֆերեշեթյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում