Monday, 06 07 2026
18:30
ՖԻՖԱ-ն հատել է կարմիր գիծը. ՈՒԵՖԱ
Հայաստանը և Ռուսաստանը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների ընթացիկ զարգացումները
Եթե Իրանը բանակցում է, ուրեմն այլ ելք չունի. ԱՄՆ-ն կարողացել է պարտադրել իր պահանջները
18:10
Այս կազմով կարող էինք պայքարել մինչև առաջնության ավարտը. Անչելոտի
Թրամփը Ուկրաինային Patriot-ի լիցենզիա կտա՞
«Ռոսատոմն» առաջարկում է Հայաստանում կառուցել մեծ կամ միջին հզորության ԱԷԿ
ՀՀ ն հանձնառու է կառուցողականորեն քննարկելու և պարզաբանելու բոլոր հարցերը․ Փաշինյանը՝ Միշուստինին
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ռուսաստանի դեսպանին
Սերժ Սարգսյանից շուրջ 630 միլիոն դրամ կբռնագանձվի
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 30 վագոն պրոպան գազ
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
16:50
Թեհրանում բացառել են Լիբանանում խաղաղության հնարավորությունն առանց Իրանի մասնակցության
Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
16:30
Հրավառության արկերը հարվածել են վայրէջք կատարող ինքնաթիռին
«Մի 100 հազար կոխենք ջեբը»․ «Հայաստան» դաշինքի համակիրները տվել են տարբեր չափերի ընտրակաշառք․ ՀԿԿ
16:10
Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել
ՀՀ-ն ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր․ վարչապետ
15:50
Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո
Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ

«Ամենաշատը երազեմ գը, որ մեծ, սիրուն տուն ունենանք, որ կըռնանամ հանգիստ ջութակ պարապիմ». գյումրեցի փոքրիկի երազանքը

Գյումրեցի Տայանների ընտանիքը արդեն հինգ տարի ապրում է բնակության համար հարմարեցված գարաժում` Շիրակի մարզպետարանի հարևանությամբ: Կյանքի հանգամանքների բերումով ընտանիքը կորցրել է տունը, և տիկին Նաիրա Տայանն ու նրա երեք անչափահաս երեխաները այժմ ստիպված են ապրել ժամանակավոր կացարանում, այն էլ՝ վարձով:

«Մե հինգ տարի առաջ կեղներ արդեն, ամուսինս գնաց խոպան` Ուկրաինա: Պարտքեր ուներ, հետո էլ՝ ապրելու հնար չկար: Մե տարիմ մեզի ոչ մի լուր չղըրգեց իրանից, ոչ էլ գումարով օգնեց: Հետո էղավ, որ կերսարս մահացավ: Ամուսնուս քուրը հետը կապ ուներ, ամուսնուս զանգեց-կանչեց, եկավ ու ուղիղ մե ամիսըմ մնաց: Էդ ժամանակ էլ որոշեցին, որ մեր տունը պիտի ծախեն: Դե, ես բան չէի կըռնա խոսալ, ո՛չ գրանցում ունեի էդ տան վրա, ո՛չ իրավունք: Տունը ծախեցին ու որոշեցին, որ մեզի գոնե մե մեկսենյականոց տուն պիտի առնին: Մենք գնացինք վարձով Անի թաղամաս ապրելու: Ամուսինս էլ գնաց հետ՝ Ուկրաինա: Մենք էլ ստիպված, դե, իմ գործս, երեխեքի դպրոցը ըստեղ էր, ելանք-եկանք էս գարաժը, սկսեցինք վարձով ապրել:

Ամսական տասը հազար դրամ է վարձը: Դե, նպաստ կստանամ, կփակեմ: Ես պետությունից հույս էլ չունիմ, որ ինձ տուն տան: Դե, մենք անօթևան չենք, պետությունը մեր հանդեպ պարտք ու պահանջ չունի, մենք էլ՝ պետության: Եսիմ, հույսս անհատ բարերարներն են: Ամուսինս էլ, գիտեմ, որ չի գա հետ: Նախ՝ լիքը պարտքեր ունի, հետո էլ՝ մենք գիտենք, որ ընդեղ արդեն երեխա ունի: Ընդեղի երեխեն էս տարի մայիսին կեղնի չորս տարեկան: Մեր գործն արդեն դատարանն է` բաժանության ու ալիմենտի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատմեց ընտանիքի մայր Նաիրա Տայանը:

«Ես երկու տեղ կաշխատիմ, որ հասցնեմ: Տունը փոքր ապերները աղջկաս՝ Նինայի հույսով կթողնիմ: Արդեն մեծ աղջիկ է: Նույնիսկ ճաշեր կեփե, մինչև ես տուն գուկամ գործից»,- իր ընտենիքի վիճակն է ներկայացնում Նաիրան:

Տասներկուամյա Նինա Տայանին գյումրեցիները ճանաչում են որպես կինոյի մեջի աղջիկ: Մի քանի տարի առաջ նա դարձավ «Գողացված մանկություն» փաստագրական ֆիլմի հերոսուհին. ֆիլմ, որը պատմում էր գյումրեցի չքավոր երեխաների կյանքի ու առօրյայի մասին:

«Երազեմ գը, որ դառնամ հա՛մ դերասանուհի, հա՛մ ջութակահար: Եսիմ… Իսկ ամենաշատը երազեմ գը, որ մեծ, սիրուն տուն ունենանք՝ իրա սիրուն հայաթով, ծաղիկներով, ծառերով, ու ամենակարևորը՝ որ ես ունենամ իմ առանձին սենյակը, որ կըռնանամ հանգիստ ջութակ պարապիմ»,- նշում է փոքրիկ Նինան և հավելում. «Կինոյի մեջը սաղ իրական է: Սցենար չկա: Դժվար էր, մե բանը տասնհինգ անգամ կկրկնեինք, որ լավ ստացվեր: Բայց դե, լավ է, գոհ եմ: Հըմի մեկ-մեկ որ խանութ կերթամ, անծանոթ մարդիկ կհարցնեն` դու էն կինոյի մեջի աղջիկը չե՞ս: Երկուսն էլ սիրեմ գը` հա՛մ դերասանություն, հա՛մ ջութակ: Պետք է հասցնեմ՝ համ մամային օգնեմ, հա՛մ ապերներին տեր էղնիմ, հա՛մ ջութակի էրթամ»:

IMGA0330

IMGA0337

IMGA0339

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում