Friday, 03 07 2026
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը

Գյումրին բարդ քաղաք է, այստեղից ձայներ ստանալը թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության համար շատ բարդ է լինելու

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը

– Պարոն Համբարյան,  նախորդ տարին սկսվեց սարսափելի ողբերգությամբ՝  գյումրեցի Ավետիսյանների 7-հոգանոց ընտանիքի դաժան սպանությամբ։  Հունվարի 12-ին լրանում է հանցագործության մեկ տարին, սպանության մասով դատաքննությունն էլ արդեն մեկնարկել է։ Ի՞նչ տրամադրություններ կան Գյումրիում, ինչքանո՞վ է Ձեզ արժանահավատ թվում  Պերմյակովի սատանիստ լինելու վարկածը։

Մինչև հիմա թե՛ ինձ, թե՛ գյումրեցիներին, համոզված եմ նաև, որ Հայաստանի ամբողջ հասարակության համար բացարձակ պարզ չէ, թե Ավետիսյանների 7-հոգանոց ընտանիքի սպանդն ինչպես է կազմակեպվել, և արդյոք Պերմյակովը միայնա՞կ է գործել։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի գյումրեցին այն դատական գործընթացից, որն սկսվեց դեկտեմբերի 18-ին և հետաձգվել է մեկ ամսով, նշեմ, որ սպասելիքներ բացարձակապես չունենք։ Անցած տարվա ամռանը, երբ ռուսական կողմը Պերմյակովին դատարպարտեց 10 տարվա ազատազրկման՝ դասալքության մասով, շատ արագ դատաքննություն եղավ, Պերմյակովը շատ արագ ընդունեց իրեն ներկայացված բոլոր մեղադրանքները, և դատական նիստը մեկ օր տևեց։ Նույնը հիմա է տեղի ունենալու. նա շատ արագ ընդունելու է մեղադրանքները, վստահեցնելու է, որ միայնակ է գործել, բայց բացարձակապես անհայտ է մնալու, թե ինչպես է զինված՝ ոտքով 4-5 կմ քայլել-հասել հենց Ավետիսյանների տուն, շարունակելու է պնդել կողոպուտի վարկածը, և այս դատավարության ընթացքում մենք ոչ մի հարցի պատասխան չենք ստանալու։

Սատանիստ լինելու մասով էլ ասեմ. տուժող կողմի ներկայացուցիչներն այժմ ապացույցներ են ներկայացնում՝ դա վարկած է, և չի կարելի դա մերժել, մանավանդ որ կան ապացույցներ։ Բայց նորից եմ կրկնում. եթե նույնիսկ Պերմյակովը սատանիստ է և սատանիստական հանգամանքներից ելնելով է այդ սպանությունը կազմակերպել, ես՝ որպես հասարակ մարդ, չեմ հավատում, որ նա մեն-մենակ կարող էր այս ամենը կազմակերպել ու իրականացնել։

– Տարեվերջին անցկացվեց սահմանադրական փոփոխութունների հանրաքվեն, իշխանությունները Գյումրիում հերթական պարտությունը գրանցեցին։ Եկող տարին բավականին որոշիչ է լինելու՝ համապետական կարևորագույն ընտրություններից առաջ։ Ինչպե՞ս պետք է քաղաքական ուժերը դիրքավորվեն Գյումրիում։

– Այն բոլոր ճիգերը, որ իշխանությունները գործադրեցին սահմանադրության փոփոխման հանրաքվեում հաջողելու համար, իհարկե, դրական արդյունք չէին կարող տալ։ Գյումրին համարվում է Հայաստանի Հանրապետության ամենառադիկալ ընդդիմադիր և «ոչ» ասող բնակավայրը։ Գյումրու բնակչությունը մոտավորապես 3 անգամ պակասել է, 250 հազար բնակչություն ունեցող Գյումրիում հիմա լավագույն դեպքում բնակվում է 80 հազար մարդ։ Սոցիալական վիճակն այստեղ շատ ծանր է. չնայած Գյումրու քաղաքապետարանի գործադրած ջանքերին (ասֆալտապատում, փողոցների լուսավորում)՝ ոչ մի բան անել չհաջողվեց։ Քաղաքում չկան աշխատատեղեր, իսկ այդ հարցը քաղաքապետարանի մակարդակով լուծվող հարց չէ, դա պետք է իշխանություններն անեն։

Ինչ վերաբերում է 2016 թվականին, ապա այս տարի մեզ մոտ տեղի են ունենալու քաղաքապետի ընտրություններ, որը ևս կարևոր իրադարձություն է 2017-ի համապետական ընտրություններից առաջ։ Իհարկե, իշխանություններն այստեղ պետք է շատ մեծ ջանքեր գործադրեն, որպեսզի հաջողվեն. սկսած 96 թվականից՝ Գյումրին ընդդիմադիր կեցվածք ունեցող քաղաք է։

2008 թվականի ընտրությունների ժամանակ այստեղ մեծ հաջողության հասավ Արթուր Բաղդասարյանը: Հետագայում նրա վարկանիշն այստեղ կտրուկ անկում ապրեց, և նրա ընտրազանգվածն անցավ Գագիկ Ծառուկյանին ու ԲՀԿ-ին։ Կոտայքի մարզից հետո երևի թե Շիրակի մարզը երկրորդն էր հանրապետությունում, որը կարող էր համարվել ԲՀԿ-ի «հայրենիք». ԲՀԿ-ն այստեղ ուներ պատգամավորներ, քաղաքապետ։ Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի կազմաքանդումից հետո պարարտ հողը մնաց, ընդդիմադիր կուսակցություններն այն չեն կարող լրացնել։

Ճիշտ է՝ վերջին նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը պարտվեց Րաֆֆի Հովհաննիսյանին, բայց  այդ ձայները պարզապես դեմ էին Սերժ Սարգսյանին և ոչ թե կողմ Րաֆֆի Հովհաննիսյանին։

– Իսկ այժմ, Ձեր կարծիքով, ո՞ր կուսակցությունը կարող է Գյումրիում աջակցություն վայելել, գուցե Արա Աբրահամյանի ռեսուրսներով «Օրինաց երկի՞րը»։

– «Օրինաց երկիրը» երբեք այլևս չի կարող։ Գյումրեցին շատ լավ հիշողություն ունի։ 2008 թվականը չի մոռացվում. երբ Արթուր Բաղդասարյանը պաշտոն ստացավ, դա հասարակության կողմից ընկալվեց որպես դավաճանություն, և նա մինչ այժմ կրում է այդ պիտակը։ Արթուր Բաղդասարյանին շատ մեծ ճիգեր են պետք ինքնամաքրման համար։

– Նորաստեղծ կուսակցությունները՝ հիմնականում երիտասարդներից  կազմված «Լուսավոր Հայաստանը», «Քաղաքացիական պայմանագիրը», Տիգրան Ուրիխանյանի «Ալյանսը», կարո՞ղ են որպես  ընդդիմություն՝ հիասթափված գյումրեցիների մոտ նոր հույսեր առաջացնել։

– Նրանք փորձեր են անում առաջին քայլերը կատարել Գյումրիում, բայց դեռ շատ ջանքեր պետք է գործադրեն գյումրեցիների վստահությունը ստանալու համար։ Գյումրին շատ բարդ քաղաք է, և այստեղից ձայներ ստանալը ևս շատ բարդ է։ Ո՛չ Տիգրան Ուրիխանյանը, ոչ էլ Էդմոն Մարուքյանը կամ այլ կուսակցական լիդերներ թող հույսեր չտածեն, որ շատ հեշտությամբ այստեղից ձայներ կարող են ստանալ։ Պետք է ապացույցներ ներկայացնեն, որ կարող են լուծել գյումրեցիների խնդիրները: Բացի դրանից՝ պետք է տեղում ունենալ շատ ուժեղ և խարիզմատիկ ներկայացուցիչներ, կուսակցության մարզային ղեկավարներ, թե չէ՝ հենց այնպես ոչինչ չի ստացվի։

Նշեմ, որ այստեղ Հանրապետական կուսակցությունը բավականին թույլ է, ավանդական կուսակցություններից ՀՅԴ-ն ևս չունի գյումրեցիների աջակցությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում