Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանը հայտարարել է, որ Կամբոջային կվերադարձնի 10-րդ դարի կխմերական երկու կավե արձանիկներ, որոնք հայտնի են «Ծնկի եկած ծառայողներ» անվանումով: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
Բանն այն է, որ թանգարանին են ներկայացվել փաստաթղթեր, որոնք հաստատում են պաշտամունքի առարկաների անօրինական լինելը: Ավելի վաղ թանգարանը նման փաստաթղթերի գոյության մասին տեղյակ էլ չի եղել, ուստի որոշել է արձանիկները Կամբոջային վերադարձնել: Դրանք թանգարանը ստացել է 1887 և 1992 թվականներին:
Թանգարանում նշել են նաև, որ դրանք նվիրատվություն են համարվում: Բացի այդ, դրանց գլուխներն առանձնացված են եղել իրաններից և վերականգնվել են Մետրոպոլիտենի լաբորատորիայում:







































