ԱՄՆ-ն և Ճապոնիան մտադիր չեն համակերպվել Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկումների հետ, քանի որ համարում են, որ այդպիսի գործողությունները խաթարում են տարածաշրջանային անվտանգությունը, հայտնում է TASS-ը: Այդ մասին ուրբաթ հայտնել է Պենտագոնի մամլո ծառայությունը, ԱՄՆ-ի և Ճապոնիայի պաշտպանության նախարարներ Էշթոն Քարթերի և Գեն Նակատանիի հեռախոսազրույցի արդյունքով:
Նախարարները քննարկել են գլոբալ և տարածաշրջանային անվտանգության ոլորտի իրադրությունը` կապված Փխենյանի իրականացրած միջուկային պայթյունի հետ:
Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ն պատրաստ է կատարելու Ճապոնիայի և տարածաշրջանի մյուս դաշնակիցների անվտանգության ապահովման իր պարտավորությունները:









































