Այս տարվա գարնանը Քեյթ Միդլթոնը և արքայազն Ուիլյամը կմեկնեն Հնդկաստան և Բութան: Բութանում միապետները կհանդիպեն պետության առաջնորդների հետ, ովքեր կոչվում են «Հիմալայան Քեյթ և Ուիլյամ»` երկրի թագավոր Ջիգմե Քհեսար Նամգյալն ու նրա կինը` Ջեցուն Պեմա Վագնչուկը:
2006-ին Նամգյալ Վագնչուկը դարձել է երկրի ամենաերիտասարդ առաջնորդը` 25 տարեկանում գահ բարձրանալով: Նամգյալը սովորել է ԱՄՆ-ի մի քանի քոլեջներում և քաղաքագիտությունից դիսերտացիա պաշտպանել Օքսֆորդի համալսարանում: Նրա կինը` Ջեցուն Պեման, 5 երեխաներից 2-րդն է կոմերցիոն ավիաուղիների օդաչուի ընտանիքում: Նա Լոնդոնի Regent’s Colledge-ում ուսումնասիրել է միջազգային հարաբերություններ և հոգեբանություն:
Պեման 21 տարեկանում ամուսնացել է Բութանի թագավորի հետ: Այժմ զույգը սպասում է իրենց առաջնեկին:














































