Այսօր՝ հունվարի 7-ին, հանգուցյալների հիշատակությանն օր է` Մեռելոց: Այն ոչ աշխատանքային է:
Այսօր Սուրբ Պատարագից հետո բոլոր եկեղեցիներում հոգեհանգստյան արարողություն կկատարվի, այնուհետև մարդիկ կայցելեն հարազատների շիրիմներին: Սուրբ Ծննդյան տոնի արարողություններն ավարտվում են հունվարի 13-ին` Տիրոջ անվանակոչությամբ:
Նշենք, որ նախօրեին՝ հունվարի 6-ին, Հայ Առաքելական եկեղեցին նշեց Հիսուս Քրիստոսի Աստվածահայտնության և Սուրբ ծննդյան տոնը: Բոլոր եկեղեցիներում տոնական պատարագ է մատուցվել` ի նշան Սուրբ Հայտնության, կատարվել է նաև Ջրօրհնեքի կարգ:
Լուսանկարը՝ Photolure-ի







































