Պենտագոնը կատարելագործել է 15 տոննա կշռող հակաբունկերային Massive Ordnance Penetrator (MOP) ռումբը, որը կարող է օգտագործվել Իրանի տարածքում գտնվող ստորգետնյա միջուկային օբյեկտներին հարվածելու համար: Այս մասին հաղորդում է Wall Street Journal-ը:
Տվյալ տեղեկությունը հրապարակվել է Իսրայելի՝ Իրանի միջուկային օբյեկտներին ինքնուրույն հարված հասցնելու պատրաստականության վերաբերյալ ենթադրությունների ֆոնին: ԱՄՆ զինվորական շրջաններում վստահ են, որ առանց Պենտագոնի աջակցության նման գործողությունը հաջող ավարտ չի ունենա:
Վերոնշյալ ռումբն ԱՄՆ օդուժում հայտնվել է 2011-ի աշնանը:
Արդեն 2012 թ. Պենտագոնը դիմել էր ԱՄՆ կառավարությանը՝ MOP-ը մոդեռնիզացնելու և վերամշակելու համար միջոցներ տրամադրելու խնդրանքով, քանի որ դրա հզորությունը չէր կարող ոչնչացնել Իրանի ստորգետնյա օբյեկտները:
Այժմ Պենտագոնն այնպես է կատարելագործել այդ ռումբը, որ այն կարող է ոչնչացնել Իրանի նույնիսկ ամենախորը և ամուր ստորգետնյա օբյեկտները:








































